Պաշտպանության նախարա՛ր, չե՞ս ամաչում, ասում ես՝ սուտ է. պիտի բոլորիս պատասխան տաս. Արման Թաթոյան

«Դասեր» հաղորդաշարում «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու, Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ևս մեկ անգամ անդրադարձավ ադրբեջանական նոր ներխուժումների մասին իր վերջին բացահայտումներին:

Վերջինս նկատեց՝ «2025թ. նոյեմբերից մենք անընդհատ ուսումնասիրություններ ենք անում: Երբ նկատեցինք, որ փոփոխություններ են եղել մեր տարածքի մեջ, բաց աղբյուրներից ձեռք բերեցինք արբանյակային լուսանկարներ՝ ֆրանսիական և չինական արբանյակներից: Ընդ որում, հենց արբանյակային լուսանկարների հիման վրա է Google-ն իր քարտեզները կազմում»:

«Ես սրանց՝ Փաշինյանին և ՔՊ-ականներին, լավ եմ ճանաչում, գիտեմ՝ ինչերի են ընդունակ, որպեսզի իրենց սխալները կոծկեն: Դրա համար այդ լուսանկարները մանրակրկիտ և խաչաձև ստուգել ենք մինչև հրապարակելը: Մեր երկրի տարածքի մեջ ադրբեջանական նոր դիրքի կառուցում ու մեր տարածքում իրենց արդեն իսկ տեղակայած դիրքերի ամրացումներ ենք արձանագրել:

Այնպես են կառուցել, որ ուղիղ թիրախի տակ են վերցրել մեր անվտանգային համակարգը: Ջերմուկում կառուցել են ականանետային հետևակի հենակետեր, մեր տարածքում նաև արևային պանելներ են տեղադրել… Ու հիմա մեր անվտանգության համակարգն էրոզիայի ենթարկած, քայքայած այս իշխանությունը մեր կողմից բարձրացված գլոբալ անվտանգային այս հարցը բերել-հասցրել է մի դիրքի մակարդակի: Մինչդեռ այդ դիրքի կառուցման հետևանքով վտանգի տակ է այն ճանապարհը, որով գնում են մեր զինվորները… Ու փոխանակ իրենք դա բացահայտեն, մաքրում են Ադրբեջանին, ասում են՝ սուտ է:

Կարդացեք նաև

Եթե Ադրբեջանը պատրաստվում է խաղաղության, ինչո՞ւ է նոր ամրացումներ անում, նոր դիրքեր կառուցում, այն էլ՝ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրվելիք փաստաթղթերից առաջ…»,- ասաց Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ անվտանգություն չլինի՝ չի լինի ինքնիշխանություն, անկախություն, տնտեսություն, ոչինչ չի զարգանա…

«Հիշում եք՝ Երասխում գործարան էին կառուցում, ի՞նչ եղավ: Մի քանի անգամ Ադրբեջանից կրակեցին, ստիպված այդ գործարանը տեղափոխեցին այլ տարածք»,- ասաց նա:

«Էնպես են խոսում կատարվածի մասին, որ՝ подумаешь, մի 70 մետր է, էլի, մեծ բան չէ… Բայց սա հո աբլիգացիա չէ՞, որ մկրատը վերցնեք, կտրեք: Պաշտպանության նախարա՛ր, չե՞ս ամաչում, ասում ես՝ սուտ է: Պաշտպանության նախարար ես, կա՛մ դու իրավիճակին չես տիրապետում, կա՛մ պիտի բոլորիս պատասխան տաս՝ ինչո՞ւ եք թույլ տվել ներխուժումներն ու թաքցրել դրանք ժողովրդից:

Սրանց հույսներն այն է, որ կխոսենք ու կմոռանանք այդ մասին: Չի՛ լինելու այդպես: Ամեն մետրի համար մեր տղաները կռվել են, արյուն են թափել: Անվտանգությունը չես կարող մարդուց կտրել, որովհետև բացի նրանից, այդ մի մետրն անգամ Հայրենիք է, դրանք մեր քաղաքացիների խոտհարքներն են, արոտավայրերն են…  Ադրբեջանցիները բերել, իրենց դիրքերը կառուցել են մեր գյուղերից 6 կմ հեռավորության վրա: Սրանք փոխանակ Ադրբեջանին ասեն՝ էս ի՞նչ ես անում, ասում են՝ հա դե լավ, ցածր են, չեն երևում… Այ քեզ բան…

Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևի կամակատար լինելու արդյունքում մեր զինվորներն ուղիղ ադրբեջանական վտանգի տակ են մեր տարածքում իրենց կառուցած դիրքի պատճառով: Բա դու երկրի ղեկավար ես, չկանգնե՞ս ասես՝ Ադրբեջա՛ն, ո՞նց ես բերում, իմ զինվորների կյանքը վտանգում, դիրք կառուցում քթիս տակ»,- ասաց Արման Թաթոյանը:

Ըստ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավարի՝ մինչև 2025թ. հուլիսի 31-ը մեր տարածքում երկու ադրբեջանական դիրքերի մեջ ճանապարհը չի եղել, օգոստոսի 15-ին արդեն եղել է: Նրանք բարելավում են իրենց կոմունիկացիաները:

«Ադրբեջանն իր գործողություններով ցույց է տալիս, որ չի պատրաստվում մեր տարածքից դուրս գալ, ու կեղծիք է այն, որ սահմանազատման հանձնաժողովով դուրս են գալու մեր օկուպացված տարածքներից»,- եզրափակեց Արման Թաթոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031