Թրամփը պատմել է՝ ինչպես է Իրանը 17 կողմից հարվածել ամերիկյան ավիակիրին. «…Այն ամենամեծն էր աշխարհում»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է մի քանի օր առաջ ամերիկյան ավիակիրներից մեկի վրա Իրանի կողմից իրականացված հրթիռային գրոհի մասին, նշել է, որ միաժամանակ 17 տարբեր կողմերից հարվածներ են հասցվել։ Այդ մասին Թրամփը պատմել է Մայամիում ներդրումային համաժողովում իր ելույթի ժամանակ։
«101 հրթիռ է արձակվել մեր շատ արժեքավոր օբյեկտի՝ ավիակիրի վրա, որն ամենամեծն է աշխարհում»,- ասել է Թրամփը։
«Իրանը մեզ վրա գրոհել է 17 տարբեր կողմերից։ Մենք փախչում էինք՝ փրկելով մեր կյանքը»,- հավելել է Թրամփը՝ այդպես էլ, սակայն, չհստակեցնելով, թե կոնկրետ որ ավիակիրի մասին է խոսքը։ Նա չի նշել նաև այդ ռազմնական գործողության կոնկրետ օրը։



