Ալենը օրը ցերեկով թքում է մարդկանց վրա, տանում ես եկեղեցի, ի՞նչ անես. Մարությանը՝ Փաշինյանին
«Երբ մարդ ուշացած գալիս է եկեղեցի, այն էլ տոն օրով, երբ եկեղեցին լեփ-լեցուն է, արարողությունն էլ արդեն ընթացքում է, այդ մարդը կանգնում է ծայրին ու ակուրատնի հետեւում է ամեն ինչին, մասնակցում արարողությանը: Ոչ թե ամենավերջից գալիս է մեջտեղով՝ բոլորին խանգարելով ու բրդբրդելով մտնում է, էնքան որ գնա առաջին շարքում կանգնի: Էն էլ մենակ չի գալիս է, էլ ախռաննիկներով, խառը կուսակցական մարդկանցով: Էն Ալենին եք հետներդ տանում, էդ մարդը օրը ցերեկով մարդկանց վրա է թքում, նա եկեղեցի գալիս է՝ ինչ անի, գուցե մեղքերի թողության համար՝ չգիտեմ: Պարոն Փաշինյան, էլի խոսելու ենք բարեվարքությունից: Մեկը չկա՞ ձեր կողքին, բացատրի բարեվարքության կանոնները: Այդ պահվածքը բարեվարքության կանոններով անընդունելի է»,- այսօր, ուղիղ եթերում անդրադառնալով Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած հերթական միջադեպին, ասաց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը: «Ուզում եմ դատապարտել այդ երիտասարդի պահվածքը: Մեզ համար բռնություն յուրաքնաչյուր դրսևորում անընդունելի է»,- հավելեց Մարությանը:



