Ուղևորը Փաշինյանի համար սպառնացել է տաքսու արցախցի վարորդին, սպասենք ոստիկանության կամ քննչականի կանչին. Ռոման Երիցյան

Ռոման Երիցյանը գրում է. «Տաքսու արցախցի վարորդներից մեկը քիչ առաջ ահազանգել է՝ տեղեկացնելով, որ ծառայության մատուցման ընթացքում հաճախորդներից մեկը վիրավորական և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել Արցախի նախագահի և Արմինե Մոսիյանի հասցեին։ Ի պատասխան վարորդը նշել է, որ նման խոսքերի հասցեատերը պետք է լինի Նիկոլ Փաշինյանը, այլ ոչ Սամվել Շահրամանյանը կամ Արմինե Մոսիյանը։

Զրուցակիցն իր հերթին հայտարարել է, որ հանդիսանում է ազգային անվտանգության ծառայող և հավելել, որ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար վերջինս շուտով կփոշմանի։

Սպասենք ոստիկանության կամ քննչականի կանչին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031