Բաժիններ՝

ԱՄԷ-ի իշխանությունները Իրանից չհարձակման երաշխիքներ և ռեպարացիաներ են պահանջել

ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդականը կիրակի հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրների վրա Իրանի հարձակումներին վերաբերող ցանկացած քաղաքական լուծում պետք է ներառի ապագա խախտումները կանխելու հաստատուն երաշխիքներ և Իրանի կողմից ռեպարացիաների վճարում. հայտնում է Al Arabiya-ն:

«Արաբական ծոցի պետությունների դեմ իրանական ագրեսիային վերաբերող ցանկացած քաղաքական լուծում պետք է ներառի ապագա խախտումները կանխելու հստակ երաշխիքներ, չհարձակման սկզբունքի պահպանում և Իրանի կողմից ռեպարացիաների վճարում՝ քաղաքացիական ու կենսական նշանակության օբյեկտների, ինչպես նաև խաղաղ բնակիչների վրա հարձակումների համար»,- X սոցիալական ցանցում գրել է Անվար Գարգաշը։

Գարգաշն Իրանին մեղադրել է նրանում, որ վերջինս «մոլորության մեջ է գցել իր հարևաններին իր մտադրությունների վերաբերյալ մինչև հակամարտության սկիզբը»՝ չնայած էսկալացիայից խուսափելու Պարսից ծոցի երկրների «անկեղծ ջանքերին»։

«Իրանը պատերազմից առաջ խաբել է իր հարևաններին իր մտադրությունների վերաբերյալ և կանխամտածված ագրեսիա է դրսևորել՝ չնայած դրանից խուսափելու [հարևանի] անկեղծ ջանքերին։ Սա անհրաժեշտ է դարձնում այդ երկու ուղիները՝ դիմակայելու այն վարչակարգին, որը դարձել է Արաբական ծոցի անվտանգության գլխավոր սպառնալիքը»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031