Պատերազմում արդեն իսկ փաստվել է, որ իրանական կողմը ջանք է դնում իրականացնելու իր բոլոր uպառնալիքները, և զուտ խորհրդանշական hարվածներ այլևս չեն իրականացվում․ Ոսկանյան

Երկու օր առաջ, երբ իսրայելական կողմը սկսեց հարվածներ հասցնել իրանական քաղաքացիական արդյունաբերությանը, Իրանը սպառնաց, որ զուգաչափ պատասխան հարված կհասցնի Իսրայելին և տարածաշրջանում ամերիկյան ներգրավվածությամբ ցանկացած արդյունաբերական ենթակառուցվածքի։ Այս մասինգրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Երեկ իրանցիները բավական հուժկու հարված էին հասցրել ԱՄԷ-ի Աբու Դաբիի արդյունաբերական հատվածին, իսկ այսօր խոցել են Իսրայելի հարավի արդյունաբերական գոտիներից մեկը։

Ըստ իսրայելական ԶԼՄ-ների, հարվածը մեծ վնաս էր պատճառվել, և փակվել է դեպի այդ գոտի տանող ճանապարհը, քանի որ մտավախություն կա վտանգավոր նյութերի արտահոսքի։ Բազմիցս եմ գրել, որ այս պատերազմում արդեն իսկ փաստվել է, որ իրանական կողմը ջանք է դնում իրականացնելու իր բոլոր սպառնալիքները, և զուտ խորհրդանշական հարվածներ այլևս չեն իրականացվում»,-գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031