ՄԵՆՔ ՄԵՌԵԼ «ԳԶՈՂ» ԱԶԳ ԵՆՔ, 5 ՕՐ ՍԳՈւՄ ԵՆՔ, ՀԵՏՈ՝ ՏԱՇԻԻ՜Ի. DJ SMOKE
168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը DJ SMOKE-ն է:

«Մենք մեռել «գզող» ազգ ենք, 5 օր սգում ենք, հետո՝ տաշիիի՜»,- ասում է Smoke-ը՝ խոսելով կենդանության օրոք արվեստագետներին չգնահատելու ու չարժևորելու մասին:
Ոլորտում գործունեություն ծավալող այն արտիստներին, ովքեր կատարում են ոչ որակյալ աշխատանք ու դա արդարացնում են՝ «օրվա հաց ենք վաստակում» արտահայտությամբ, DJ-ն առաջարկ ունի.

«Արի, քեզ 365.000 փող տամ՝ օրական հացի փող, բայց էս գործով մի զբաղվի: Տղե՛րք, ձեր քոռ կոպեկի համար մի ամբողջ սերնդի ինտելեկտի վիզը կտրում եք, մի՛ արեք»:
Հաղորդման ընթացքում անդրադարձել ենք նաև մեր օրերում իրականացվող մրցանակաբաշխություններին, ոլորտի բացերին ու երիտասարդության ձգտումներին:

Մանրամասները՝ տեսանյութում։



