Բաժիններ՝

Շնորհակալ եմ մեր տղաներին, ներողություն եմ խնդրում երկրպագուներից. Եղիշե Մելիքյան

Երեւաց Սպերցյանի տեղը: Շնորհակալ եմ մեր տղաներին, ներողություն եմ խնդրում երկրպագուներից, որ չկարողացանք հաղթել: Տխուր եմ արդյունքից, աշխատանքից գոհ եմ: Շնորհավորում եմ մրցակցին, բայց այսօր նրանց բախտն ավելի շատ բերեց:

Այսպես հետխաղային ասուլիսում Բելառուսից կրած պարտությունը մեկնաբանեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը տարվա առաջին խաղում պարտություն կրեց։ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ընկերական խաղում 1:2 հաշվով պարտվեց բելառուսներին:

«Մեր պլանն աշխատում էր: Վերլուծել էինք մրցակցին, պատրաստվել էինք ճիշտ, գիտեինք, թե ինչի է ընդունակ այս թիմը, կարողացել էինք շատ հարցերում հաղթող դուրս գալ:

Ափսոսում եմ մասնակվորապես երկու դրվագների համար, որտեղ մեր տղաները պետք է ավելի շատ բնավորություն ցույց տային մենապայքարի մեջ:

Սխեման փոխել էինք եւ աշխատում էր: Պաշտպանությունում ճիշտ էին խաղում մերոնք, հարձակման գծում եւս, բայց երեւաց Սպերցյանի տեղը, երեւաց, որ որակի հարց ունենք: 10-15 հարված ու բոլորը վերեւ, դա որակի հարց է:

Շնորհակալ եմ մեր տղաներին, ներողություն եմ խնդրում երկրպագուներից, որ չկարողացանք հաղթել, բայց ճիշտ ուղու վրա ենք: Այս թիմի տաների աչքերում հավատ կա, հաղթելու ցանկություն կա:

Տխուր եմ արդյունքից, աշխատանքից՝ գոհ: Հավաքականում մեծ-մեծ փոփոխություններ են: Ֆուտբոլիստներ կային առաջին անգամ էին խաղում: Ես լավատես եմ:

Չկա ֆուտբոլիստ, որ չեմ տեսնում հիմնական, կարեւոր խաղերում: Նորեկները բոլորն էլ գոհացնում են: Չկա մեկը, ում հրավիրելու համար փոշմանում եմ: Առայժմ շուտ է ասել, որ բոլորն էլ պատրաստ են այս տարի մեզ օգնել:

Մի քանի դրվագում մեր վինգերները շատ սուր էին, ակտիվ, գրոհում էին, հակագրոհում էին, վտանգավոր էին: Գուցե եղան դրվագներ, որ թուլացել են, բայց ընդհանուր ակտիվ էին:

Տղաների խաղից դժգոհ չեմ, երկու գոլերը պետք է վերլուծեմ, պահանջեմ, հասկանամ, որովհետեւ նորմալ չի: Դժգոհ չեմ, շատ լավ բաներ տեսա: Գեորգի Հարությունյանից եւս գոհ եմ, իր առջեւը դրված աշխատանքը կատարեց:

Հարձակման գծում բացակայում է Սպերցյանը: Մնացածը 90 տոկոսով իրենց տեղում են: Ինչ ունենք, ունենք:

Մեր այսօրվա պարտության ամենակարեւոր շեշտադրումը նա է, որ որակը մեզ չհերիքեց:

Կամո Հովհաննիսյանը երրորդ կենտրոնական էր խաղում: Մենք այժմ պրոցեսի մեջ ենք, փոփոխությունների մեջ ենք:

Շատ եմ ափսոսում, որ այս շրջանում չունեցանք երկրորդ ընկերական խաղը, որի կարիքը ես ունեմ: Գիտեմ, որ բոլորը տխուր են, սա պարտվելու խաղ չէր, բ այց հավատացեք մեզ, ամեն ինչ առջեւում է եւ լավ կլինի: Այս թիմն ավելին կարող է անել: Սա առաջին հավաքն էր, թիմի կեսը նոր է, նրանց հնարավորություններն ավելի շատ է, քան այսօր ցույց տվեցին: Պետք է աշխատենք, որպեսզի բոլորին ուրախացնենք:

Սպերցյանը բուժզննում է անցել, ՄՌՏ-ն ցույց է տվել, որ որեւէ լուրջ բան չկա, նրա վերականգնման համար անհրաժեշտ է շուրջ 2 շաբաթ: Նա շատ էր ուզում այս խաղին մասնակցել, բայց ես առավել կարեւորեցի նրա առողջությունը: Ունենք կարեւոր խաղեր, նա շատ պետք է մեզ:

Կորուստները մեծ էին, Սպերցյանից բացի, նաեւ Իվուն: Հուսանք նա էլ կվերադառնա եւ կօգնի թիմին:

Ասում եմ՝ սպասեք լավ կլինի: Ես ընդունել եմ թիմ, որը մեծ անկում է ապրել: Թիմ կառուցելու համար ժամանակ է պետք: Պետք է համբերել եւ աշխատանք տանել: Ես այն մարդը չեմ, որ պատճառաբանություններ եմ փնտրում, բողոքում: Այսօր ունեինք նորեկներ, որոնք առաջին անգամ էին խաղում: Ես ընդունել եմ թիմը, որտեղ եղել են լավ խաղացողներ, բայց եղել են խոշոր հաշիվներով պարտություններ:

Շնորհավորում եմ մրցակցին, բայց այսօր նրանց բախտն ավելի շատ բերեց: Մեր նորեկները բազմաթիվ խնդիրներ ստեղծեցին Բելառուսի համար »,- ասաց Եղիշե Մելիքյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031