Նիկոլը Երևանում հնձում է այն, ինչ ցանել է, սա դեռ ձնծաղիկներն են. Միհրան Հակոբյան
Միհրան Հակոբյանը գրում է. «Նիկոլը Երևանում հնձում է այն, ինչ ցանել է, ու սա դեռ ձնծաղիկներն են…
Նիկոլին ժողովրդական-քաղաքական գործիքակազմով ասպարեզից հանելու ՄԻԱԿ խոչընդոտը մնացել է Ռոբերտ Քոչարյանի քաղաքկան ասպարեզում գոյությունը: ՄԻԱԿ-ը, ով իր գոյությամբ այսօր ուժ է տալիս փալասին, Քոչարյանն է, ուրիշ ոչ մեկը:
Հասկանու՞մ են սա Քոչարյանն ու Մոսկվայում վեր ընկած նրա շտաբի պետ Վիկտորը, միանշանակ այո՝ հասկանում են: Անհնար է, որ ձեռքի տակ սոցիոլոգիական հետազոտություններ չունենան, ուղղակի անհնար է:
Ինչու՞ է այսպես վարվում Քոչարյանը, որովհետև հույս ունի, որ ռուսներն իրեն կրկին ընդդիմության առաջնորդ կկարգեն (ինչպես 2021-ին): Չի ստացվելու, որովհետև մի կողմից «Պուտինի ընկեր» միֆն է վաղուց պայթել, մյուս կողմից՝ իմպերիան «չախած քարտի վրա ստավկա չի անում»:
Կրկնում եմ՝ Քոչարյանը սպառնում է դառնալ Երրորդ Հանրապետության պատմության ԱՄԵՆԱՇԱՏ ձայներ փոշիացնողը, այն էլ՝ Նիկոլի օգտին…»։



