Երկրպագուների հորդորը՝ ՀՖՖ նախագահին․ «Հեռացե՛ք՝ ֆուտբոլ ունենանք»
Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մեկնարկել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի այս տարվա առաջին հանդիպումը:
Եղիշե Մելիքյանի գլխավորած հավաքականն ընկերական խաղում ընդունել է Բելառուսի թիմին:
Հանդիպման մեկնարկին հավաքականի երկրպագուների ՖԱՖ եւ «Ռեդ Իգլս» շարժումները ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիա իրականացրին:
ՖԱՖ շարժման անդամները գրառումով պաստառ բարձրացրին՝
«Ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր, սիրում է կյանքում նա իր աթոռը»:
«Ռեդ Իգլս» շարժման անդամների պաստառի վրա գրված էր՝
«Հեռացե՛ք՝ ֆուտբոլ ունենանք»:
Ընթանում է առաջին խաղակեսը։ Հայաստանի հավաքականը պարտվում է 0:1 հաշվով:



