Հայաստանը չպետք է շտապի Ուկրաինայի նոր իշխանություններին ճանաչել-չճանաչելու հարցում. Տիգրան Թորոսյան. 1in.am

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը շաբաթ օրը կառավարության մամուլի կենտրոնում հայտարարել էր, որ Հայաստանը շարունակելու է իր հարաբերությունները Ուկրաինայի հետ՝ անկախ ուկրաինացի ժողովրդի ընտրությունից:

Շավարշ Քոչարյանը նաև շեշտել էր, որ ՀՀ շահերից է բխում շարունակել Ուկրաինայի հետ համագործակցությունը, հարաբերությունները բոլոր ոլորտներում։

Հարցի առնչությամբ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի հետ, ով նկատել էիշտ չէ, որ Ուկրաինայի նոր իշխանություններին ճանաչել-չճանաչելու հարցում Հայաստանը շտապի մասնակցություն ունենալ, և եթե ՀՀ արտաքին գերատեսչությունը կարողանա նպաստել այդ երկրում առկա իրավիճակի կարգավորմանը, դա շատ ավելի օգտակար ու արդյունավետ կլինի:

«Բռնել մեկի կամ մյուսի կողմը, կարծում եմ, իմաստ չունի: Խնդիրը չափազանց նուրբ է: Ուկրաինայում իրավիճակը բավականին բարդ է, և կարևորն այն է, որ այն ավելի չսրվի, որ երկիրը մասերի չբաժանվի: Պետք է կարողանալ մարել այն կայծը, որ բռնկվել է այդ երկրում՝ թույլ չտալով, որ այն վերածվի հրդեհի:Տարբեր, այդ թվում՝ ազդեցիկ երկրները պետք է կարողանան ստեղծված վիճակից լավ լուծում գտնել՝ պահպանելու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ապահովելու նրա հետագա օրինական ընթացքը:

Ցավոք, Ուկրաինան մեկ անգամ արդեն այս ճանապարհով անցել է, երբ իշխանության էր գալիս Վիկտոր Յուշչենկոն: Ես շատ լավ եմ հիշում, որ նրա իշխանության գալը բերեց նաև ոչ օրինական ու ոչ սահմանադրական քայլեր»,- ասել է Տիգրան Թորոսյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս