Բաժիններ՝

Սպերցյանն ակնարկել է «Կրասնոդարից» հնարավոր հեռանալու մասին

​«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նշել է, որ հնարավոր է՝ այլևս հանդես չգա ռուսական ակումբի կազմում: Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։

​«Ամեն ինչ հնարավոր է: Գուցե սա իմ վերջին հանդիպումն էր «Կրասնոդարի» կազմում»,- Սպերցյանի խոսքն է մեջբերում «Чемпионат»-ի թղթակից Եգոր Կաբակը:

​Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանն անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 16 արդյունավետ փոխանցման հեղինակ: Եվս 11 խաղ, 1 գոլ և 1 գոլային փոխանցում հայ ֆուտբոլիստն իր ակտիվում գրանցել է Ռուսաստանի գավաթի խաղարկությունում:

​Հիշեցնենք, որ «Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայում գրավել է երկրորդ տեղը, իսկ Գավաթի խաղարկության սուպերեզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով զիջել է Մոսկվայի «Սպարտակին» (հիմնական ժամանակ՝ 1:1, 11-մետրանոցներով՝ 3:4):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031