ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպաններին

Օգոստոսի 7-ին ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ընդունեց ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչներին՝ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին, ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին և Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզաբել Գիսնելին:

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանդիպմանն անդրադարձ կատարվեց վերջին օրերին Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի բազմակի խախտումների դեպքերին, ինչպես նաև վերջինիս դիվերսիոն գործողությունների հետևանքով սահմաններում ստեղծված իրավիճակին: Կարևորվեց Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ստորագրված զինադադարի համաձայնագրի խստիվ պահպանումը:

Զրուցակիցները հույս հայտնեցին, որ Սոչիում սպասվող եռակողմ հանդիպումը կնպաստի լարվածության թուլացմանը և հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս