
Քաշաթաղում վերաբնակեցված սիրիահայերը մեկնում են սահման

ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման ծրագրի վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաշված ժամեր հետո Քաշաթաղի շրջանից կամավորների 2-րդ խումբը կմեկնի հայ-ադրբեջանական սահման՝ զորակցելու մեր դիրքապահներին: Ինչպես նախորդ խմբում, այս խմբում նույնպես, կան հարուստ մարտական կենսագրություն ունեցող ազատամարտիկ-վետերաններ: Երկրորդ խմբի հետ մեր հայրենիքի սահման կմեկնեն նաև քաշաթաղցի սիրիահայեր՝ Ժիրայրը, Վարդանը, Հրաչը, Մհերը…»: