Բեռնափոխադրող ընկերությունները դժգոհ են
Ինչպես տեղեկացրել էինք, 2014 թվականի առաջին 6 ամիսների տվյալներով՝ ՀՀ բեռնափոխադրումների ծավալը անկում է ապրել 16.9%-ով և կազմել 4388.9 հազար տոննա։ Ամենից շատ՝ 28.5 տոկոսով նվազել է ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը և կազմել 2161.7 հազար տոննա։
Մենք փորձեցինք այս տվյալները ճշտել ՀՀ տարածքում գործող մի քանի բեռնափոխադրող ընկերություններից՝ տեղեկանալու համար, թե այս անկումը իրենց վրա ինչ ազդեցություն է ունեցել:
«Կովկաս Տրանս» ընկերության աշխատակցի խոսքերով, իրենց ընկերության բեռնափոխադրումների քանակը զգալիորեն նվազել է:
Նույն կարծիքին է նաև «Ժոր-Գոռ տրանս» ընկերությունը: Ընկերության ներկայացուցիչը մեզ հետ զրույցում նշեց, որ բեռնափոխադրման ծավալների ընդհանուր անկումը իրենց վրա շատ մեծ ազդեցություն է ունեցել և հատկապես Վերին Լարսի փլուզումից հետո բեռնփոխադրումների քանակը շատ է նվազել:
«Նեոտրանս» ընկերության բեռնափոխադրումները նվազել են 13%-ով:
Միայն «Սիս Տարաբար Ինթերնեյշնլ»-ն էր, որտեղից պատասխանեցին, որ բեռնափոխադրումների քանակը նորմալ է և մեծ տարբերություն չի գրանցվել:
Քնարիկ Ջալաթյան