Հայաստանի, Ադրբեջանի և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ հանդես են եկել «Խաղաղության կոչով»
Այսօր Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ մի շարք այլ երկրների ավելի քան չորս տասնյակ քաղաքացիներ հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Մենք` Հայաստանի, Ադրբեջանի եւ այլ երկրների ներքոստորագրյալ քաղաքացիներս, Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերից պահանջում ենք անհապաղ դադարեցնել փոխհրաձգությունը եւ հարձակումները Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային հատվածներում եւ շփման գծում: Որպես բարի կամքի դրսեւորում, պահանջում ենք, որպեսզի կողմերից որևէ մեկը միակողմանիորեն դադարեցնի կրակոցները և կոչ անի մյուս կողմին կատարել նույնը:
««Ակն ընդ ականը» ի վերջո հանգեցնում է ողջ աշխարհի կուրացմանը»,- ասում էր Մահաթմա Գանդին: Լեռնային Ղարաբաղի շփման գծում դիպուկահարների անդադար գործողությունների եւ փոխադարձ հարձակումների հետևանքով ավելի ու ավելի շատ հայ ու ադրբեջանցի երիտասարդներ են զոհվում, վիրավորվում և հաշմանդամ դառնում: Մի քանի մետր տարածքի կամ «ռազմավարական բարձրունքների» գրավումը ոչինչ չարժե, եթե այն խլում է երիտասարդ կյանքեր` նրանց ընտանիքներին անդառնալի կորուստներ պատճառելով: Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերաբերյալ համաձայնագրի շուրջ կողմերը համաձայնության են եկել 1994 թվականի մայիսին և այն ստորագրել նույն տարվա հուլիսին: 1995թ. փետրվարին կողմերը համաձայնության են եկել հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ մշտադիտարկման շուրջ: Այս համաձայնագրերը, սակայն, չկանխեցին ամեն տարի մի քանի տասնյակ երիտասարդների մահվան դեպքերը: Վերջին շաբաթվա ընթացքում մի քանի տասնյակ զոհեր եղան, երիտասարդներ, որոնցից շատերը ծնվել են զինադադարից հետո: Կարծում ենք, որ միայն զինադադարի վերաբերյալ համաձայնագիրը բավարար չէ, իսկ «ստատուս քվո»-ն շարունակում է վնաս հասցնել հարյուր հազարավոր մարդկանց տարածաշրջանում։
Ուստի պահանջում ենք, որպեսզի հակամարտության կողմերը եւ միջնորդները գտնեն բանակցությունների իրավական եւ գործնական նոր շրջանակ, որը կկարողանա կանխել բռնությունները: 2008 թվականին Հելսինկիում Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների արտգործնախարարների համատեղ հայտարարությունում կոչ է արվում շփման գծից հեռացնել դիպուկահարներին: Այս հայտարարությանն իր աջակցությունն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը 2010 թվականին: Ցավում ենք, որ առաջարկությունը, որը կարող էր տասնյակ կյանքեր փրկել, մնաց թղթի վրա: Եւ վերջապես, կոչ ենք անում քաղաքացիներին, քաղաքացիական հասարակության առաջնորդներին, պետական եւ անկախ լրատվամիջոցներին, հակամարտության ընթացքը քննարկելիս պահպանել պրոֆեսիոնալ էթիկայի նորմերը` զերծ մնալով բռնությունը փառաբանող եւ խրախուսող հռետորաբանությունից, ջանքերը կենտրոնացնել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու վրա` պահանջելով կառավարություններից դադարեցնել հակամարտության սրումը եւ սկսել խաղաղությանը միտված իրական բանակցություններ»:
Ստորագրողներ՝ Վերոնիկա Աղաջանյան, «Իմեջին» հակամարտությունների ձեւափոխման կենտրոն, Երեւան
Անար Ահմադով, Լեյդեն համալսարան, Հաագա
Ռաշիդ Ալիեւ, ազատ լրագրող, Բաքու
Զինեդին Բաբաեւ, «Իմեջին» հակամարտությունների ձեւափոխաման կենտրոն , Բոստոն
Բայրամ Բալչի, Քարնեգի հիմնադրամ, Վաշինգտոն
Սոֆի Բեդֆորդ, Ռուսական եւ Եվրասիական հետազոտությունների կենտրոն, Ուպսալայի համալսարան
Ժան- Բատիստ Բլան, Լոզանի համալսարան
Լորենս Բրոերս, Լոնդոնի համալսարան
Մայքլ Ցեսայր, արտաքին քաղաքականության հետազոտության ինստիտուտ, Ֆիլադելֆիա
Ալեքսանդր Քուլեյ, Քոլումբիայի համալսարան, Նյու Յորք
Ծովինար Դերդերյան, Միչիգանի համալսարան
Ջոն Էվանս, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան (2004-2006)
Արզու Գեյբուլաեւա, «Իմիջին» կենտրոն, Ստամբուլ
Ֆիլիպ Գամաղելյան, «Իմիջին» կենտրոն, Վաշինգտոն
Նատալյա Ղուրբանյան, միջազգային զարգացման փորձագետ, Վաշինգտոն
Ռիչարդ Գիրագոսյան, Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոն, Երեւան
Համիդա Գիյասբեյլի, «Իմեջին» կենտրոն, Բաքու
Սեւիլ Հուսեյնովա, Եվրոպական էթնոլոգիայի ինստիտուտ, Բեռլին
Ուլվի Իսմայիլ, հանրային քաղաքականության փորձագետ, Վաշինգտոն
Իրակլի Կակաբաձե, Բազմավեկտոր քաղաքականության ինստիտուտ, Թբիլիսի
Մարիա Կարապետյան, «Ռոնդին Ցիտադելլա դելլա Պաչե», Arezzo
Ռիչարդ Կաուզլարիխ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան (1994-1997), Քաղաքականության, կառավարման եւ միջազգային հարաբերությունների դպրոց, Ջորջ Մեյսոն համալսարան, Առլինգտոն
Արսեն Խառատյան, Բազմավեկտոր քաղաքականության ինստիտուտ, Երեւան
Բրեդի Կիսլինգ, Աթենք
Չարլզ Կինգ, Ջորջթաունի համալսարան, Վաշինգտոն
Մարիոն Կիպիանի, Նորվեգիական Հելսինկյան կոմիտե, Թբիլիսի
Մայքլ Լեմոն, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան (1998-2001)
Ս. Նեյլ ՄաքՖարլեն, Սուրբ Աննայի քոլեջ, Օքսֆորդի համալսարան
Սիմոն Մաղաքյան, Կոլորադոյի համալսարան, Դենվեր Միքայի Մամեդվ, Ջորջ Մեյսոն համալսարան, Ֆեյրֆաքս, Վանկուվեր
Կարեն Օհանջանյան, «Հելսինկյան նախաձեռնություն-92» ԼՂՀ կոմիտե, Ստեփանակերտ
Ելենա Օսիպովա, Ամերիկյան համալսարան, Վաշինգթոն
Մանե Պապյան, լրագրող, Վանաձոր
Ալաքբար Ռաուֆօղլու, լրագրող, Վաշինգթոն
Նատալյա Տ.Ռիեգ, Սենտ Մերի համալսարան, Լեվենվորթ
Դենիս Սամմութ, ԼԻՆԿՍ եւ Օքսֆորդի համալսարան,
Էմիլ Սանամյան, «Արմենիան ռեփորթեր», Վաշինգթոն
Էմիլ Սուլեյմանով, Չարլզի համալսարան, Պրահա
Ռոնալդ Գրիգոր Սունի, Միչիգանի համալսարան
Մարգարիտա Թադեւոսյան, Ջորջ Մեյսոն համալսարան, Առլինգթոն
Ալբերտ Ոսկանյան, Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն, Ստեփանակերտ
Թոմաս դե Վաալ, Քարնեգի հիմնադրամ, Վաշինինգթոն
Քորի Վելթ, Ջորջ Վաշինգթոն համալսարան, Վաշինգթոն