Բաժիններ՝

Գողության և թմրամիջոց պահելու դեպք է բացահայտվել

ՆԳՆ ոստիկանության Գվարդիայի ծառայողները նոյեմբերի 28-ի ժամը 22․30-ին Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոնում հայտնաբերել, գողություն կատարելու և թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել 39-ամյա մի տղամարդու, որի մոտ հայտնաբերվել է գողացված հագուստ:

Անձնական խուզարկությամբ 39-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն և բյուրեղանման զանգվածներ, հեղուկով տարա և էլեկտրական կշեռք։

Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս