Կցանկանայի հասկանալ՝ կա՞ն գերմանական ընկերություններ, ձեռնարկություններ, որոնք Հայաստանում ունեն որոշակի խնդիրներ կամ մեր աջակցության կարիքը: Սա՝ մեկ: Երկրորդ՝ մոտ ժամանակներս ես այց եմ ունենալու Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և, իհարկե, տեղյակ եմ, որ այս տարի պետք է կայանան գործարար համաժողով, միջկառավարական հանձնաժողովի նիստ:
«Նրա դասերը կենդանի էին և գրավիչ: Ամեն բան կարող էր քննարկման առարկա դառնալ: Մենք միասին ստեղծեցինք իմ առաջին համակարգիչը: Շնորհիվ պարոն Թահթայի ես դարձա Քեմբրիջում մաթեմատիկայի ամբիոնի պրոֆեսոր՝ ամբիոն, որը ժամանակին գլխավորել է Իսահակ Նյուտոնը»,- ասել է Հոքինգը՝ հավելելով, որ ցանկացած առանձնահատուկ մարդու հետևում կանգնած է առանձնահատուկ ուսուցիչ:
Ֆուտբոլային գործունեությունից 6 տարով զրկված ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին քննադատել է ՖԻՖԱ-ի օրենսդրական փոփոխություններն ու նորամուծությունների կիրառումը:
«Ես ամբողջ պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ վարչապետը կամ Հայաստանի իշխանությունն «Արմենիա» ավիաընկերության հետ կապ չունեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Արմենիա» ավիաընկերության բաժնետերեր Թամազ Գաիաշվիլիին:
Ձուկը խորհրդանշում էր ոչ միայն Քրիստոսին և քրիստոնյաներին, այլ նաև Քրիստոսի առաքյալների քարոզությունը, որոնցից շատերը ձկնորսներ էին: Ձկան խորհրդանիշը նաև կապվում է Ս. Հաղորդության խորհրդի հետ, երբ Տերը բազմացրեց և կերակրեց ժողովրդին հացով և ձկներով:
Հայկական շուկա մուտք գործող «Արմենիա» ավիաընկերությունը մտադիր է կանոնավոր չվերթներ իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներ, Թեհրան, Դուբայ, Պրահա, Թել Ավիվ, Կիև, Մինսկ, Բարսելոնա, Լոնդոն: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ընկերության բաժնետեր Թամազ Գաիաշվիլին:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ շարունակում է իրականացնել Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ղեկավարների համար նախատեսված անվճար բիզնես-դասընթացները: Օրերս ավարտված դասընթացները վերաբերում էին բիզնեսի կառավարման օպտիմալացմանը և գործնական մարքետինգին:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի նախաձեռնած` Գյումրիի 13 անօթևանների բնակարաններ գնելու ծրագրով դրամահավաքին: Հիշեցնենք, որ 2014թ. պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի բարձրացումից հետո ՀՀ վարչապետի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 190 հազար դրամ: Հ. Աբրահամյանը բարեգործական ծրագրին մասնակցել է՝ որպես ՀՀ քաղաքացի, և ոչ՝ որպես վարչապետ:
Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր նվաճում է գրանցել դորտմունդյան ակումբում:
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն անդրադառնալով ՀՀ Էկոնոմիկայի նոր նախարար Արծվիկ Մինասյանի գործունեությանը՝ հույս հայտնեց, որ վերջինս կկարողանա Փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) ոլորտի նկատմամբ նոր ռազմավարությունը ճիշտ կիրառել՝ ավելացնելով, որ Հայաստանում ամսական 800-1000 փոքր ու միջին ձեռնարկատիրություն է փակվում, հնարավոր է՝ դրանից փոքր-ինչ ավելի էլ բացվում են, սակայն նորաբացներն էական ազդեցություն չեն ունենում տնտեսության վրա:
«Այսօր մենք ևս հաղորդում ստացանք, որ շփման գծում հակառակորդը փորձել է իրականացնել դիվերսիոն գործողություն, և մենք՝ թե՛ որպես ՀՀ ներկայացուցիչներ, ես՝ որպես ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար, դրա մասին իմ ելույթում կխոսեմ, կներկայացնեմ մեր դիրքորոշումը ու կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերները ևս մեկ անգամ կվերահաստատեն այն դիրքորոշումը, որն արվել է ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների կողմից, ըստ որի՝ Ղարաբաղյան հարցի կարգավորումը պետք է ունենա բացառապես խաղաղ կարգավորում, ու ռազմական փորձի ցանկացած միտում դատապարտելի է»:
Կոկտեյլն իջեցնում է ներգանգային ճնշումն ու հանգստացնում է նյարդերը, ինչն էլ դրական է ազդում օրգանիզմի բոլոր համակարգերի վրա:
Սթիվ Սայմոնին վշտացրել է ռուսաստանցի թենիսիստուհու դրական դոպինգ-թեստի մասին լուրը:
Թարմ գազարի հյութը, սպանախի, բազուկի, վարունգի և այլ բանջարեղենների հյութերը շատ օգտակար են առողջության համար, մանավանդ՝ թոքաբորբի դեպքում: 1 ճաշի գդալ քունջութի սերմը եռացնել 1 բաժակ ջրի մեջ: Ավելացնել 1 ճաշի գդալ կտավատի սերմ և շարունակել եռացնել: Քամել խառնուրդը, այնուհետև ավելացնել 1 թեյի գդալ մեղր և 1 պտղունց աղ: Այս խառնուրդը խմել օրական մեկ անգամ:
Մոսկվաբնակ նկարիչ և մանրանկարիչ Արայ Ավետիսը հազվադեպ է զրուցում լրագրողների հետ: Կանանց միջազգային օրվա և միամսյակի առիթով, սակայն, Արայը շնորհավորում է 168.am-ի ընթերցողներին. «Ինձ համար կանանց ուշադրության կենտրոնում պահելու համար օրացույցային հատուկ օրեր չկան: Սրանով պայմանավորված՝ ես նրանց մշտապես մաղթում եմ առողջություն և սեր, դրանք ամենաթանկն են աշխարհում: Շրջապատն ու կյանքն առավել գեղեցիկ ու իմաստավորված են դառնում՝ ինքնավստահ, կրեատիվ, նպատակասլաց ու ոչ մեկին նմանվել չձգտող գեղեցիկ կանանց ներկայությամբ»:
Տարիներ շարունակ մարտի 8-ը նշվում է՝ որպես Կանանց միջազգային օր: Աշխարհի տարբեր երկրներում այս օրը տարբեր նշանակություն ունի: Այսպես, օրինակ՝ մարտի 8-ն Իտալիայում համարվում է աշխատանքային օր: Այս օրն Իտալիայում տղամարդիկ և կանայք առանձին են նշում: Կանայք աշխատանքից հետո գնում են ինչ-որ ռեստորան՝ անցկացնելու իրենց ոչ այնքան «միջազգային» երեկոն: Ֆրանսիայում մարտի 8-ին կազմակերպվում են կոնֆերանսներ, ցույցեր, երթեր՝ կապված կանանց իրավունքների պաշտպանության խնդիրների հետ: Հայաստանում մարտի 8-ը համարվում է Կանանց, գեղեցկության և մայրության միջազգային օր, սակայն մեր երկրում տոն է ոչ միայն՝ այս օրը, այլև, ի ուրախություն հայ կանանց՝ մարտի 8-ից սկսած՝ մինչ ապրիլի 7-ը:
«Ես դեմ եմ սովետականը հիշեցնող և այդ ոգով շարունակվող ցանկացած տոնակատարություններին, որովհետև չեմ ուզում, որ գալիք սերունդն այդ երկրի շինծու ավանդույթների շարունակողը դառնա: Հետևաբար, անդրադառնալով գեղեցիկ սեռի միամսյակին, ուզում եմ հեռու մնալ կոմունիստական, սոցիալիստական ընկալումներից և շնորհավորել ուղղակի գարնան 8-րդ օրը»:
Դեմքի և մարմնի մաշկի պրոֆեսիոնալ խնամքի միջոցների կիրառումն իրենից ներկայացնում է խնամքի պրոֆեսիոնալ մոտեցում, էսթետիկա՝ առանց որևէ գդալիկների, ասեղների, ներարկումների: Մեզ մոտ մաշկի խնամքն իրականացվում է խնամքի բնական միջոցներով միայն՝ ջրիմուռների, մարգարտի փոշու, խավիարի, օձի թույնի հիմքով պատրաստված միջոցներով…
2015թ. դեկտեմբերի 8-ով թվագրված այդ նամակում Կարդինալ Քոմաստրին գրում է, որ Պապի նվիրած քարը զետեղված էր Սբ. Պետրոսի տաճարի Սբ. Դռան մեջ 2000թ.՝ ձեռամբ Նորին Սրբություն Սբ. Հովհաննես Պողոս Բ Պապի: Քարը Սբ. Պետրոսի տաճարից վերցվեց Ողորմության հոբելյանական տարվա բացման առթիվ՝ 2015թ. դեկտեմբերի 8-ին՝ Անարատ Հղության տոնին:
Ավոկադոն իր բարձր սննդային արժեքի շնորհիվ հայտնի է՝ որպես «սուպեր միրգ»: Այն առողջ ճարպի, սպիտակուցների, հակաօքսիդանտների, կարևոր վիտամինների և հանքային նյութերի աղբյուր է: Ցածր է ածխաջրերի քանակը, և ընդհանրապես չի պարունակում խոլեստերին: Ավոկադոյի բաղադրության մեջ ավելի շատ կալիում է պարունակվում, քան բանանի բաղադրության մեջ:
Apple Inc. ընկերության համակարգիչները դարձել են ցանցահենների թիրախը: Մարտի 5- 6-ն անհայտ չարագործները գործադրել են KeRanger տարածված ծրագրի վնասաբեր տարբերակը, որը վերագրվում է շորթիչ վիրուսների դասին: Այս մասին հաղորդել է Reuters-ը:
«Շատ նորմալ հարցադրումներ են, որ ասում են՝ գործարարները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, կամ պետք է բիզնեսը տարանջատվի իշխանություններից, բայց ամբողջ հարցն այն է՝ իրե՞նք են ձգտում, թե՞ իշխանությունն է այդպիսով հենարան ստեղծում իր համար: Կարծում եմ՝ երկրորդ տարբերակն է: Եթե իշխանության հենարանը ժողովուրդը չի, ընտրողը չի, այդ իշխանությունը չի կարող արդյունավետ աշխատել»:
Մինչ այսօր շփվում եմ դպրոցական ընկերներիս հետ, կարոտում եմ նրանց: Ճիշտ է՝ հաճախ չենք հանդիպում, բայց միշտ զանգում ենք մեկս մյուսին: Շատ եմ սիրում, երբ ինքս գնում եմ, օրինակ, խանութ, շփվում եմ ծանոթ վաճառողների հետ և նրանցից շատ բան եմ քաղում. դա իմ կյանքի անփոխարինելի մասն է:
Բրիտանական Similarweb համակարգն ամփոփել է 2016 թվականի փետրվարի տվյալները
Ամերիկայում չափահասներից գրեթե երեքից մեկն ապրում է արյան բարձր ճնշումով, այդ իսկ պատճառով արյան բարձր ճնշման համար սննդակարգային առաջարկությունների թեման դարձել է ավելի ու ավելի տարածված:
Ամերիկուհի Միշա Տեյտը հաղթեց Հոլլի Հոլմին և դարձավ թեթևագույն քաշում UFC-ի նոր չեմպիոնուհին:
168.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ թեկնածու-ներկայացուցիչներ նշված ընտրատարածքներում չունեն. «Ներկայացուցիչներ ունենք, բայց ոչ թեկնածու: Այս ընտրություններում թեկնածություն չենք առաջադրելու և որևէ մեկին չենք սատարելու: Աշնանը Վանաձորում և Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին կքննարկենք և, ամենայն հավանականությամբ, կմասնակցենք, որովհետև Գյումրիում և Վանաձորում լավ ներկայացուցիչներ ունենք: Բացի այդ` որոշակիորեն քաղաքացիական դաշտեր կան այդ երկու քաղաքներում, և մեզ համար միշտ հոգեհարազատ շրջանակ է եղել համագործակցության համար: Այնտեղ կմասնակցենք, իսկ մնացած տեղերում՝ հետագան ցույց կտա: Համենայնդեպս, ապրիլին չենք մասնակցելու»:
Համաշխարհային բանկը հրապարակել է իր ամենամսյա տնտեսական տեղեկագիրը՝ Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ։
Բասկովի կենդանի հնչողությամբ համերգային շոուն, ինչպես միշտ, շատ գեղեցիկ էր կազմակերպված, երգիչը ոչ միայն պրոֆեսիոնալ կատարումներով էր հիացրել հանդիսատեսին, այլև իր հետ հանդես եկող պարային խմբով և բեմական արտիստիզմով: Նա և շփվում էր հանդիսատեսի հետ, և կատակում, պատմություններ պատմում իր և ռուսաստանյան շոու-բիզնեսի այլ արտիստների կյանքից:
Անցած շաբաթ հրապարակվեց «Ընտրական օրենսգրքի» նոր նախագիծը: Հրապարակվեց ոչ թե Հայաստանի կառավարության, Ազգային ժողովի կամ որևէ այլ գերատեսչության, այլ Վենետիկի հանձնաժողովի կողմից: Միայն դրանից հետո և կառավարության օրակարգում ընդգրկվելուց ժամեր առաջ այն հրապարակվեց նաև պաշտոնապես: Կառավարությունն ընդունեց և ուղարկեց Ազգային ժողով, որը մինչև հունիսի 1-ը պետք է ընդունի նոր՝ խորհրդարանական կառավարման կարգ ամրագրող Ընտրական օրենսգիրքը: Ինչո՞ւ Ընտրական օրենսգրքի նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկվեց՝ առանց Հայաստանի քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության հետ քննարկելու, որքանո՞վ են դրանում հաշվի առնվել տարիներ շարունակ հնչեցված մտահոգություններն ու առաջարկները: Այս մասին է մեր զրույցն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, Ընտրական օրենսգրքի համահեղինակներից Հրայր Թովմասյանի հետ: