
«Ես Մարիա Շարապովային միշտ իմացել եմ՝ որպես շատ ազնիվ կին». WTA-ի գլխավոր տնօրեն

Սթիվ Սայմոնին վշտացրել է ռուսաստանցի թենիսիստուհու դրական դոպինգ-թեստի մասին լուրը:
«Ինձ շատ վշտացրեց այդ նորությունը: Մարիան լիդեր է, ես նրան միշտ իմացել եմ՝ որպես շատ ազնիվ կին: Այնուամենայնիվ, ինչպես ինքն անձամբ նշել է, մարզիկներն իրենք են պատասխանատու այն բանի համար, ինչ հայտնաբերվում է իրենց օրգանիզմում:
Հիմա լուծումը գտնվում է Հակադոպինգային ծառայության ձեռքերում: WTA-ը կընդունի որոշումը»,- Սայմոնի խոսքերն է մեջբերում New York Times-ի լրագրող Քրիստոֆեր Կլերին:
Երկուշաբթի Շարապովան հայտարարել էր, որ Australian Open-2016-ի ժամանակ իրենից վերցրած նմուշում հայտնաբերվել է արգելված մելդոնիում պրեպարատը:
Թենիսի միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ մարտի 12-ից Շարապովայի համար գործում է մրցումների մասնակցության ժամանակավոր արգելք, մինչև վերջնական որոշում կայացնելը:
ITF-ը բացատրել է, որ մելդոնիումը դասվում է արգելված պրեպարատների շարքին, բայց դոպինգ չի հանդիսանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը