Բաժիններ՝

Հայաստանի ՀՆԱ աճը 2015թ. դանդաղել է` հասնելով 3%-ի. Համաշխարհային բանկ

Համաշխարհային բանկը հրապարակել է իր ամենամսյա տնտեսական տեղեկագիրը՝ Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ։

Ինչպես նշվում է ՀԲ տեղեկագրում, արտաքին պայմանների վատթարացման, մասնավորապես՝ Ռուսաստանի տնտեսական անկման համատեքստում, ՀՆԱ աճը 2015թ. դանդաղել է մինչև 3%:

Չնայած դեպի Ռուսաստան արտահանումների և Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումների ծավալների կրճատմանը՝ աճն ակնկալվածից ավելին էր՝ պայմանավորված մեկանգամյա այնպիսի գործոնների ազդեցությամբ, ինչպիսիք էին բերքառատ գյուղատնտեսական տարին ու նոր պղնձահանքի գործարկումը:

Կանխատեսվում է, որ 2016թ.-ին տնտեսական աճը կշարունակի մնալ դանդաղ, 2,5%-ի սահմաններում՝ պայմանավոր ված Ռուսաստանի տնտեսական անկմամբ և կառուցվածքային թուլություններով: Տնտեսական ակտիվության գործակիցը արտահանելի ոլորտների շնորհիվ 2016թ. հունվարին բարձրացել է մինչև 5,5% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ):

Կարդացեք նաև

Տնտեսական գործունեության հարաբերական բարձրացումը, այդ թվում՝ գյուղատնտեսական արտահանումների ընդլայնումը, բացատրվում է 2015թ. հունվարը որպես ելակետ կիրառելու փաստով և կպահպանվի դեռևս մի քանի ամիս՝ մինչ կանխատեսումներում կկատարվեն ճշգրտումներ:

Բյուջեի դեֆիցիտը (ՀՆԱ-ի 4%) ֆինանսավորվել է հիմնականում արտաքին պարտքի միջոցով: ՀԲ-ն նշում է, որ 2016թ. ծախսերի կառուցվածքում փոփոխությունները պայմանավորված են տնտեսական հատվածին սուբսիդիաների տեսքով
տրվող հատկացումների ավելացմամբ:

ՀԲ տեղեկագրի համաձայն՝ ընդհանուր առմամբ 2015թ. բանկային հատվածը կայունություն է պահպանել, սակայն ընդհանուր վարկավորման ծավալները նվազել են 3,1%-ով:

Իսկ ՀՀ ընթացիկ հաշիվը բարելավվել է՝ պայմանավորված ներմուծման ծավալների
կտրուկ անկմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս