Հոլլի Հոլմը տիտղոսի առաջին իսկ պաշտպանությունում պարտվեց
Միշա Տեյտը վերջին ռաունդում խեղդող հնարքով հաղթեց Հոլլի Հոլմին:
Ամերիկուհի Միշա Տեյտը հաղթեց Հոլլի Հոլմին և դարձավ թեթևագույն քաշում UFC-ի նոր չեմպիոնուհին:
5 ռաունդանոց մենամարտը տեղի է ունեցել Լաս Վեգասում: Վերջին ռաունդում Տեյտին հաջողվում է խեղդող հնարք կատարել, որից հետո Հոլմը մի կարճ ժամանակ կորցնում է գիտակցությունը:
Ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել էր, որ Լաս Վեգասի մարտի հաղթողը կհանդիպի UFC-ի նախկին չեմպիոնուհի Ռոնդա Ռոուզիի հետ, ով նոյեմբերի 25-ին Մելբուռնում կրեց իր կարիերայի առաջին պարտությունը` նոկաուտի ենթարկվելով Հոլլի Հոլմի կողմից:
https://www.youtube.com/watch?time_continue=32&v=bDqcZzUllds
Պատրաստեց Անի Գաբուզյանը