Բաժիններ՝

«Հայաստանում ավիացիոն շուկան վատը չէ, ոլորտը զարգացնելու պոտենցիալ կա». Թամազ Գաիաշվիլի

«Ես ամբողջ պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ վարչապետը կամ Հայաստանի իշխանությունն «Արմենիա» ավիաընկերության հետ կապ չունեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Արմենիա» ավիաընկերության բաժնետերեր Թամազ Գաիաշվիլիին:

Նա համոզված է, որ այդ խոսակցությունները նպատակ ունեն խափանելու սկսվող նոր գործը. «Պետք չեն նման խոսակցությունները, կարծում եմ՝ դրանք ընդհանրապես առաջին հերթին՝ Հայաստանի շահերից չեն բխում: Գիտեք, որ երկիրն աշխարհագրական այնքան էլ հեշտ դիրքում չի գտնվում, ու դուք ինքներդ ձեզ համար պետք է ֆիքսեք, որ պետք է ավիացիան ոտքի կանգնի: Հայաստանի ղեկավարությունը պետք է օգնի և օգնում է յուրաքանչյուր ընկերության Հայաստանում»:

Հարցին՝ մինչ Ձեզ՝ երկու հայկական ավիաընկերություններ փակվել են, ուսումնասիրե՞լ եք պատճառները, որպեսզի դուք էլ նույնը չկրկնեք, Թամազ Գաիաշվիլիին այսպես պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ինչ պատճառով են նրանք սնանկացել, կարող եմ ասել, որ այստեղ ավիացիոն շուկան վատը չէ, ոլորտը զարգացնելու պոտենցիալ կա: Կարծում եմ՝ բոլորը պետք է դրանում մասնակցեն: Ես անձնապես պլաններ ունեմ, որ 2-3 տարի հետո ընկերությունը պետք է ֆինանսական ստաբիլ վիճակում հայտնվի, ու կարծում եմ՝ ձեզնից յուրաքանչյուրը կարող է բաժնետոմսեր գնել ու դառնալ ընկերության բաժնետերերից մեկը»:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Արմենիա» ավիաընկերության կանոնավոր չվերթը կմեկնարկի ապրիլի 21-ին՝ Մոսկվա, Թել Ավիվ ուղղություններով: Նշենք նաև, որ ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է Աշոտ Թորոսյանին, 25 տոկոսը` Ռոբերտ Հովհաննիսյանին, իսկ 24 տոկոսը` Թամազ Գաիաշվիլիին:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս