Բաժիններ՝

Նիկոլայ Բասկովը հայերեն երգել սովորեց, որպեսզի հանդես գա Երևանում

Մարտի 8-ին՝ Կանանց տոնին ընդառաջ, օրերս ռուս հայտնի երգիչ Նիկոլայ Բասկովը հանդես եկավ Հայաստանի Օպերայի և բալետի ազգային թատրոնի դահլիճում: Հայ կանանց համար այդ նվերը կազմակերպվել էր ՀՀ առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ: Համերգի նախաձեռնության գաղափարը ներկայացնելուց առաջ ռուս երգչին, ըստ տեղեկությունների,  «խնդրանք-պայման» է ներկայացվել՝ անպայման սովորել և կատարել հայկական երկու երգ:

Ընտրվել են «Սիրո ամառ» և «Երևանի սիրուն աղջիկ» երգերը: Բասկովը դրանք կատարում էր ամբողջովին հայերեն շեշտադրմամբ՝ գրեթե առանց ակցենտի:

Նիկոլայ Բասկովը համերգից առաջ ասել է, որ միշտ երազել է մենահամերգով Երևան գալ. հարսանիքների կամ ծննդյան տարեդարձերի մասնակցել է իր կատարումներով, սակայն մենահամերգով առաջին անգամ է հանդես եկել: «Վերջապես երազանքս իրականություն դարձավ՝ շնորհիվ Հայաստանի հիասքանչ, գեղեցիկ Առաջին տիկնոջ: Ես առաջին անգամ Առաջին տիկնոջ հետ հանդիպել եմ «Նոր ալիք» մրցույթի ժամանակ: Արագ անցա նրա կողքով այդ խառնաշփոթի ժամանակ, հետո պտտվեցի ու տեսա, որ Հայաստանի Առաջին տիկինն է, և, ինչպես ասում են՝ «ընկա նրա ոտքերի առաջ»: Շատ ուրախ եմ, որ այսօր ձեզ նման հիասքանչ, զգացմունքային կանանց հետ հանդիպելու հնարավորություն ունեմ: Առաջին անգամ եմ տեսնում՝ ինչպես են տղամարդիկ կանգնած, կանայք` նստած: Տղամարդ արտիստի համար չկա ավելի մեծ երջանկություն, քան տեսնել ձեր երջանիկ և հուզական աչքերը»,- ասել է նա:

Բասկովի կենդանի հնչողությամբ համերգային շոուն, ինչպես միշտ, շատ գեղեցիկ էր կազմակերպված, երգիչը ոչ միայն պրոֆեսիոնալ կատարումներով էր հիացրել հանդիսատեսին, այլև իր հետ հանդես եկող պարային խմբով և բեմական արտիստիզմով: Նա և շփվում էր հանդիսատեսի հետ, և կատակում, պատմություններ պատմում իր և ռուսաստանյան շոու-բիզնեսի այլ արտիստների կյանքից:

Կարդացեք նաև

https://www.youtube.com/watch?v=WUUVkf0rrfk&feature=youtu.be

ԿԱՐԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս