Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը միջազգային հեղինակավոր կազմակերպություններից մեկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ամուլսարի հանքավայրում երկրաբանական, հիդրոերկրաբանական և ջրերի վրա հանքավայրի շահագործման հնարավոր ազդեցության ուսումնասիրություն իրականացնելու հարցում:
Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով պետական պարտքը կազմել է 6 մլրդ 704 մլն դոլար, որից կառավարության պարտքը՝ 6 մլրդ 134 մլն դոլար, մնացածը Կենտրոնական բանկի պարտքն է, իսկ կառավարության պարտքի մեջ արտաքին պարտքը շուրջ 4 մլրդ 879 դոլար է։
Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-դ խմբի առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը կարողացավ հաղթել Լիխտենշտեյնի ընտրանուն (2:1):
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը Ռուսաստանից գրություն է ստացել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղյալ համարելու մասին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բոլոր մարդասպանները պետք է պատասխանատվության կանչվեն, թալանվածը՝ մինչև վերջին լուման պետք է վերադարձվի ժողովրդին»:
«Բավականին կրկնվող, տարածված լրատվության հոսք կա, որ տարբեր տեսակի ցուցակագրումներ են գնում մինչև քարոզարշավի մեկնարկը, որը մտահոգություն է առաջացնում»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության Երևանի ավագանու ընտրությունների ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ոչ միայն առաջին, երկրորդ նախագահները, գործող վարչապետը, այլև իրավապահ մարմինների բոլոր ներկայացուցիչները, ովքեր ունեն վկայություն, որը կարող է օգնել, որ ամբողջական ճշմարտությունը ջրի երես բարձացվի՝ առանց հատվածականության, պետք է հարցաքննվեն, վկայություն տան»,- այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց «Ժառանգության» կուսակցության Երևանի ավագանու ընտրությունների ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործին։
«Արսինե Խանջյանն ու Ատոմ Էգոյանը 2002թ. ստացել են ոչ թե ՀՀ քաղաքացու անձնագրեր, այլ հատուկ անձնագիր, որը տրվում է օտարերկյա քաղաքացիներին. դրանք լրիվ տարբեր բաներ են։ Հիմա ստացել են ՀՀ քաղաքացու անձնագիր»,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։
Գլուխկոտրուկները ոչ միայն հետաքրքիր են, այլև օգնում են մարզել ուղեղը: Դրանք կարող են օգնել զարգացնել տրամաբանական մտածողությունը, հնարամտությունը: Fabiosa.ru-ն ներկայացրել է երեք առաջադրանք:
Կարման մարդու կողմից կատարվող արարքներն ու դրանց հետևանքներն են, որոնք որոշում են ճակատագիրը: Այն մեզ օգնում է վերաիմաստավորել կյանքն ու նրանից ինչ-որ դասեր քաղել: Կարմայի հիմնական օրենքներից մեկը հետևյալն է. «Չի կարելի փախչել մեր արարքների արդյունքներից:»
Խոյ: Սերը կյանքի ու արկածների հանդեպ ձեզ շատ հետաքրքիր մարդ է դարձնում:
Հոդացավը բավական տարածված խնդիր է, որը կարող է բորբոքման, վնասվածքի կամ քրոնիկ հիվանդության զարգացման հետևանք լինել: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ հոդացավերն էականորեն ազդում են կյանքի որակի վրա: Հարկավոր է ժամանակին դիմել մասնագետի, ստանալ ախտորոշում և համապատասխան բուժում:
Սեխն առանձնանում է ոչ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Estet-portal.com-ի հաղորդմամբ՝ սեխը հարուստ է մի շարք սննդարար նյութերով, այդ թվում.
Այսօր՝ 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշում Հայաստանի ազգային հավաքականը սկսում է պայքարն Ազգերի լիգայում:
Հայ-ռուսական հարաբերություններում անհանգստանալու որևէ բան չկա, մեր ռուս գործընկերները պարզապես ուսումնասիրում են մեզ: Այսօր Ազգային Ժողովում այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
Այսօր երեկոյան տեղի կունենա Ազգային լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբի առաջին հանդիպումը, որտեղ Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Լիխտենշտեյնի ազգային ընտրանուն:
Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացրեցին բանակում զոհված զինվորների մայրերը։ «Զինվորի պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Գոհար Արմենակյանը 168.am-ի հետ զրույցում ցասում հայտնեց, որ բոլոր ժամանակների զոհերը մոռացության են մատնվել, և միայն խոսվում է ապրիլյան պատերազմի զոհերի մասին։
«Շանթ Հարութունյանի ազատ արձակման պահանջն ու հնարավոր զարգացումները» թեմայով քննարկման ժամանակ այսօր Մեդիա կենտրոնում իրավապաշտպան Արթուր Սաքունցը հայտարարեց, որ Շանթ Հարությունյանը դատապարտվել է իր քաղաքական գործունեության համար, այդ ժամանակ դատարանի կայացրած վճիռը, ըստ նրա՝ բացառապես անհիմն է, և այն տվյալների բազան, որ ներկայացվել է, ամբողջությամբ հիմնված էր ոստիկանության ցուցմունքների վրա։
ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ քննարկումների ընթացքում մի քանի մտահոգություններ վերաբերում էին կաշառքի առաջարկն ընդունելուն, որն ըստ նրա ևս՝ գուցե խնդրահարույց լինի ընտրողների համար, դրա համար առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել.:
Շանթ Հարությունյանի աջակիցները ՀՀ դատախազության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ նրանք պահանջում են վերանայել Շանթ Հարությունյան և ընկերների գործը՝ արդարացման ակնկալիքով:
«Մեր կառույցի աշխատակիցները որ կառույց մտնում են, այնտեղ ոտքի են կանգնում ու, այսպես ասեմ, ովքեր հատկապես նախկինում մասնակցել են այդ գործընթացին, դող են ապրում։ Մեզ չեն կարող լուրջ չվերաբերել»:
«Իրականում, երբ մտքեր են հնչում, որ սա ռադիկալ քրեականացման նախագիծ է, ես այդքան էլ համաձայն չեմ, որովհետև քրեականացված արարքներ եղել են, և հիմա, այո, մենք խստացնում ենք ընտրակեղծարարության առանձին դեպքերի համար քրեական պատասխանատվությունը»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։
Վերջերս գերմանական և ադրբեջանական մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ռազմական տեխնիկայի խոշոր արտադրող գերմանական Rheinmetall ընկերությունն Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության մասին ստորագրել է մտադրությունների հուշագիր։
Ջորջ Օրուելը (իսկական անունը՝ Էրիկ Արթուր Բլէր) ականավոր բրիտանացի արձակագիր է, էսսեիստ ու հրապարակախոս։ Նա 20-րդ դարի ամենահայտնի հակաուտոպիական «1984» վեպի հեղինակն է։
Հավատարիմ ընկերներ են: Առյուծները գնահատում են յուրաքանչյուրին, հավատում, որ կյանքի յուրաքանչյուր ուղեկից հենց այնպես չի հայտնվում իր ճանապարհին, ցանկացած գնով պահպանում են նրա հետ հարաբերությունները:
Սննդաբանները խորհուրդ չեն տալիս սպիտակ հաց օգտագործել: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ սպիտակ հացի բաղադրության մեջ մտնում են ցորենի ռաֆինացված ալյուր, ջուր, աղ: Պատրաստելիս հաճախ օգտագործվում են նաև կոնսերվանտներ, համը լավացնող միջոցներ:
Կառավարության սեպտեմբերի 6-ին կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը եռապատկելու մասին հարցը:
Սև սալորը հարուստ է վիտամիններով ու հանքանյութերով, ինչը նշանակում է, որ այն պետք է ներառված լինի սննդակարգում:
«Ես ներկայացնում եմ «Լույս» դաշինքը, և եթե ինձ եք հարցնում, ուրեմն կասեմ, որ անպայման պետք է քվեարկել «Լույս» դաշինքի օգտին։ Եթե ինձ հարցնում եք, թե հեղափոխությանը որն է օգուտ, ապա պետք է ասեմ, որ այս ընտրություններում հակահեղափոխական ուժ չկա»:
«ԱԺ 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանը տարբերվում էր իր ակտիվությամբ, որովհետև անցումը խորհրդարանական ձևաչափին բավականին բուռն էր ու հագեցած թե՛ օրենսդրական նախաձեռնությունների, թե՛ քաղաքական ուժերի կողմից ցուցադրված ակտիվության առումով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը։