Բաժիններ՝

Ե՞րբ Յուրա Մովսիսյանը կմիանա ազգային հավաքականին

Այսօր երեկոյան տեղի կունենա Ազգային լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբի առաջին հանդիպումը, որտեղ Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Լիխտենշտեյնի ազգային ընտրանուն:

Խաղից առաջ կայացած ասուլիսում հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը նշել է, որ հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով արդեն երկար ժամանակ  չի հրավիրվել հավաքական, կարող էր վերադառնալ հավաքական արդեն այս խաղի համար:

«Վնասվածքների պատճառով մեզ մի շարք ֆուտբոլիստներ չմիացան, մենք շատ էինք ուզում, որ մեր Յուրա Մովսիսյանը միանար հավաքականին: Այս առումով ինչ-որ ափսոսանք կա:

Ես միշտ կապի մեջ եմ Մովսիսյանի հետ: Վերջին անգամ երևի 10 օր առաջ ենք իրար հետ զրուցել: Նա մինչև վերջին պահն ակումբ էր փնտրում: Ես նրան ասել էի, որ, եթե նա ակումբ գտնի և հասցնի երկու խաղ խաղալ, մենք իրան կսպասենք:

Կարդացեք նաև

Նա շատ արագ է վերականգնվում: 4 ամսվա փոխարեն՝ նա 2.5 ամսում արդեն վերականգնվել է վնասվածքից: Հուսով ենք՝ նա ակումբ կգտնի և կմիանա մեզ հոկտեմբերի խաղերին»,- նշել է Վարդան Մինասյանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս