Բաժիններ՝

«Արտաքին պարտքի սպասարկման ծախսերն աճել են 20%-ով». Ատոմ Ջանջուղազյան

Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով պետական պարտքը կազմել է 6 մլրդ 704 մլն դոլար, որից կառավարության պարտքը՝ 6 մլրդ 134 մլն դոլար, մնացածը Կենտրոնական բանկի պարտքն է, իսկ կառավարության պարտքի մեջ արտաքին պարտքը շուրջ 4 մլրդ 879 դոլար է։ Այս մասին այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Ըստ նրա՝ արտարժույթով պարտքի չափը մի փոքր ավելացել է։

Նախարարը նշեց, որ առաջին կիսամյակում 68.3 մլրդ դրամ ուղղվել է կառավարության պարտքի սպասարկմանը` կազմելով ծրագրի 99.6%-ը: Մասնավորապես` 33 մլրդ դրամ (99.9%) տրամադրվել է ներքին պարտքի, և 35.3 մլրդ դրամ (99.3%)՝ արտաքին պարտքի սպասարկմանը: Պարտքի սպասարկման ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճել են 16.4%-ով կամ 9.6 մլրդ դրամով: Մասնավորապես` ներքին պարտքի սպասարկման ծախսերն աճել են 12.9%‑ով կամ 3.8 մլրդ դրամով, իսկ արտաքին պարտքի սպասարկման ծախսերը՝ 20%-ով կամ 5.9 մլրդ դրամով:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս