8 մրգային կոկտեյլ, և դուք կմոռանաք փորկապության մասին
Յուղոտ կերակուրներ, կիսաֆաբրիկատներ, նստակյաց կենսակերպ, սթրես… սրանք փորկապության առաջացման պատճառներից ընդամենը մի քանիսն են։ Steptohealth.ru-ն գրում է, որ փորկապությունը շատ տարածված երևույթ է ժամանակակից հասարակությունում։ Եթե օրվա ընթացքում անհրաժեշտ քանակով բջջանյութ չեք օգտագործում և ջուր չեք խմում, վիճակն ավելի է վատանում։
Առաջարկվող մրգային կոկտեյլները կօգնեն ազատվել այս տհաճ խնդրից։ Մրգերը կօգնեն կարգավորել աղիների միկրոֆլորան, ինչպես նաև մաքրել օրգանիզմը։ Իհարկե, հարկավոր է նաև նվազեցնել ալյուրից պատրաստված և յուղոտ մթերքի օգտագործումն ու սպորտով զբաղվել։ Այդ դեպքում կնկատեք դրական արդյունքը։
1. Արքայախնձորից, խնձորից ու տանձից պատրաստված կոկտեյլ. բաղադրիչներ
- 1 խնձոր
- 1 կտոր արքայախնձոր
- 1 տանձ
- 1 սալոր
- 2 նարնջի հյութ
- ջուր։
Պատրաստման եղանակը
- Մաքրեք խնձորը, կտրատեք։
- Կտրատեք արքայախնձորը, հեռացրեք տանձի ու սալորի կորիզները։
- Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում։ Անհրաժեշտության դեպքում ջուր ավելացրեք։ Խմեք պատրաստելուց անմիջապես հետո։
2. Խնձորից, պապայայից ու սխտորից պատրաստված կոկտեյլ։ Այս ըմպելիքը կօգնի ամրացնել իմունային համակարգը։
Բաղադրիչներ
- 4 պճեղ սխտոր
- 1 պապայա
- 2 խնձոր
- 1 թեյի գդալ մեղր՝ 7.5 գրամ
- 1 բաժակ ջուր՝ 250 մլ։
Պատրաստման եղանակը
- Մաքրեք սխտորը, կտրատեք։
- Կտրեք խնձորը։ Ցանկության դեպքում կարող եք հեռացնել կեղևը։
- Մաքրեք պապայան։
- Պապայան, սխտորն ու խնձորը խառնեք բլենդերում, ավելացրեք մեղր ու ջուր։
- Լավ խառնեք, խմեք պատրաստելուց անմիջապես հետո։
3. Խնձորով ու մոշով կոկտեյլ. բաղադրիչներ
- 1 խնձոր
- 10 մոշ
- կես բաժակ կաթ՝ 125 մլ
- արագ պատրաստվող վարսակի փաթիլներ՝ 2 ճաշի գդալ կամ 20 գրամ։
Պատրաստման եղանակը
- Մաքրեք խնձորի կեղևը։
- Լավ լվացեք մոշը։
- Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, մինչև ստանաք միասեռ զանգված։
- Խմեք քաղցած վիճակում։
4. Պապայայով և արքայախնձորով կոկտեյլ։ Երկու բաղադրիչներն էլ իդեալական են աղիների աշխատանքի կարգավորման համար։ Կոկտեյլի պատրաստման ընթացքում օգտագործվում է նաև յոգուրտ և կտավատի սերմեր։
Բաղադրիչներ
- կես պապայա
- 1 բաժակ բնական յոգուրտ՝ 200 գրամ
- 3 կտոր արքայախնձոր
- 1 թեյի գդալ կոկոսի հյութ՝ 5 մլ
- 1 ճաշի գդալ կտավատի սերմ՝ 10 գրամ։
Պատրաստման եղանակը
- Բլենդերում խառնեք պապայան ու արքայախնձորը՝ նախապես հեռացնելով կեղևը։
- Ավելացրեք յոգուրտը, կոկոսի հյութն ու կտավատի սերմերը։
- Ցանկության դեպքում կարող եք ջուր կամ սառույց ավելացնել։
- Լավ խառնեք։ Ըմպելիքը պատրաստ է օգտագործման։
5. Արքայախնձորով, նարնջով ու սալորով կոկտեյլ։ Եվս մեկ համեղ կոկտեյլ, որը կօգնի կարգավորել փորկապության հետ կապված խնդիրը։ Այն հարկավոր է օգտագործել շաբաթվա ընթացքում 3 անգամ։
Բաղադրիչներ
- 1 կտոր արքայախնձոր
- 1 նարնջի հյութ
- 2 թուզ
- 2 սալոր
- 1 ճաշի գդալ վարսակի փաթիլներ՝ 10 գրամ
- 1 ճաշի գդալ կտավատի սերմ՝ 10 գրամ։
Պատրաստման եղանակը
- Մաքրեք արքայախնձորը, կտրատեք։
- Լվացեք թուզը, հեռացրեք սալորի կորիզները։
- Քամեք նարնջի հյութը։
- Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում։
- Ավելացրեք կտավատի սերմերն ու վարսակի փաթիլները։
- Լավ խառնեք։ Օգտագործեք պատրաստելուց անմիջապես հետո։
6. Բանանով ու մոշով կոկտեյլ. բաղադրիչներ
- 1 բանան
- 1 բաժակ մոշ՝ 150 գրամ
- կես բաժակ նուշ՝ 85 գրամ
- 1 ճաշի գդալ կտավատի յուղ՝ 15 գրամ։
Պատրաստման եղանակը
- Մաքրեք բանանը, կտրատեք։
- Լավ լվացեք մոշը, մանրացրեք նուշը։
- Բլենդերում հարեք մրգերը, նուշը, կտավատի սերմերը։ Լավ խառնելուց հետո կարող եք խմել։
7. Մանգոյով և նարնջով կոկտեյլ։ Մանգոն բազմաթիվ օգտակար հատկություններ ունի, այդ թվում՝ փորկապության դեմ պայքարի համար։ Այս դեպքում առաջարկվում է այն համադրել նարնջի ու ավոկադոյի հետ։
Բաղադրիչներ
- կես ավոկադո
- 2 նարնջի հյութ
- 2 մանգո
- 1 կիտրոնի հյութ։
Պատրաստման եղանակը
- Առանձնացրեք մանգոյի ու ավոկադոյի փափուկ մասը։
- Քամեք նարնջի ու կիտրոնի հյութը։
- Բլենդերում հարեք բոլոր բաղադրիչները։
8. Թուզով ու բրնձի կաթով կոկտեյլ։ Թուզը վիտամինների ու հանքանյութերի աղբյուր է, որոնք հարկավոր են օրգանիզմի կենսագործունեության համար։ Այն նաև օգնում է կարգավորել աղիների աշխատանքը։ Բրնձի կաթի հետ համադրելու դեպքում արդյունքն ավելի նկատելի կլինի։
Բաղադրիչներ
- 6 թուզ
- 1 ճաշի գդալ վարսակի փաթիլներ՝ 10 գրամ
- 1 բաժակ բրնձի կաթ՝ 250 մլ։
Պատրաստման եղանակը
- Լվացեք թուզը, բաժանեք 4 մասի։
- Բլենդերում խառնեք թուզը, վարսակի փաթիլները, բրնձի կաթը (այն կարող եք փոխարինել նաև նշի կաթով)։
- Խմեք օրվա ընթացքում 2 անգամ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը