ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ Արցախի հետ կապված հայտարարությանը, նրա խոսքն անվանելով՝ «պարզունակ ուղղախոսություն»:
Միգրենի նոպաների զարգացումը կախված է տարբեր գործոններից, որոնցից մեկը սնունդն է: Med2.ru-ն ներկայացրել է 5 մթերք, որոնց օգտագործումից հետո գլխացավը կարող է ավելի սաստկանալ:
Տիգրան Քեյանի պնդմամբ՝ Ճանապարհային ոստիկանության կողմից հսկողությունը մեղմացնելու հետևանքով վարորդներն անկարգապահ են դարձել:
Եթե կա մարդ, ով գտնում է՝ ՀՀԿ֊ն ասելիք չունի, կարող է կուսակցական տոմսը վայր դնել, գնալ տուն: 24News-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև հեռախոսազրույցի վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ:
«Երբ խոսում ենք պայմանական սևերի մասին, պետք է ընկալել այս մարդկանց, ոչ թե նրանց, որոնք մինչև հեղափոխությունը պաշտոն են զբաղեցրել համակարգում: Սևեր պետք է ընկալել նրանց, որոնք չեն ուզում, որ Հայաստանը գնա այն ճանապարհով, ինչով հեղափոխությունից հետո է գնում, ընտրությունները կեղծվեն, պաշտոնները բաժանվեն փողով, ծանոթ-խնամի-բարեկամով, լինեն թաքնված բյուջեներ, լինեն արտոնյալ տնտեսվարողներ: Էս մարդիկ, իհարկե, սև են»:
«Ինձ շատ դժվար է մեղադրել անսկզբունքայնության մեջ հիմնավոր կերպով, իսկ անհիմն շատ բաներում կարելի է մեղադրել: Սա՝ մեկ: Երկրորդ՝ էստեղ սկբունքայնության շեղման ընդհանրապես դրսևորում չկա մի քանի պատճառներով»:
«Այս պահին ես նման տեղեկատվություն չունեմ՝ քննարկվե՞լ է պարոն Ծառուկյանի հետ, թե՞ ոչ: Մենք հավատարիմ ենք մեր քաղաքական պայմանավորվածությանը, երկու շաբաթ հետո խորհրդարանը օրենքի ուժով կգնա ինքնալուծարման: Ինչ սցենարով կլինի, ինչ կերպ կլինի, ես կարծում եմ, կլինի այնպես, ինչպես ենթադրում են մեր պայմանավորվածությունները՝ «Բարգավաճ Հայաստանը» վարչապետի թեկնածու չի առաջադրի»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նոր աշխատանքի առաջարկ է ստացել և մինչև դեկտեմբերի 15-20-ը պետք է պատասխան տա: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Գ.Կոստանյանը նշեց, որ առաջարկը ԵՄ դատախազությունից է, որը սկսելու է գործել 2020 թվականից, իսկ 2019 թվականից սկզբներից սկսվում է դրա կազմավորումը:
«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց Համաշխարհային տնտեսական ֆորումի «2018թ. մրցունակության համաշխարհային զեկույցի» (ՄՀԶ) հրապարակած տվյալները։
Մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 17-ին, Քննչական կոմիտեն, ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման գործի շրջանակներում, խուզարկություն անցկացրեց Yerevan.Today լրատվական կայքում՝ առգրավելով մեկ համակարգիչ և երեք համակարգիչների կոշտ սկավառակները։ Խմբագրակազմը մի քանի անգամ հանդես եկավ հայտարարությամբ, որ իրենց աշխատանքը խափանվել է։
Առաջին հայացքից լուսանկարը պարզ է երևում: Սակայն դրանում բազմաթիվ դեմքեր են պատկերված, որոնք միանգամից դժվար է նկատել:
Գոյություն ունեն բազմաթիվ հոգեբանական հնարքներ, որոնց մասին մեկ գիրք չէ, որ գրվել է, և մեկ դասախոսություն չէ, որ կարդացվել է: Դրանցից շատերն իսկապես օգնում են պրոֆեսիոնալներին աննկատ մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց, կամ իրենց օգնում է խուսափել ուրիշի ազդեցությունից:
Կշեռք: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար դժվար է ընդունել իրենց հաջողություններն ու գովասանքը: Կշեռքներն իրենց գովասանքին ի պատասխան կարող են ասել, որ ամբողջն այլ մարդու ձեռքերի գործ է, իրենք գրեթե ոչինչ չեն արել:
Մի շարք առողջական խնդիրների առկայության մասին կարող է վկայել մաշկի վիճակը: Headinsider.net-ը ներկայացրել է մաշկային խնդիրներ, որոնք կարող են ներքին հիվանդությունների ախտանշան լինել:
Վերջերս ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, թե որոշել է հարկային դաշտ բերել շոու-բիզնեսը: Ըստ այդմ, այսուհետ հարսանիքներում, ծննդյան և այլ արարողություններում հանդես եկող երգիչ-երգչուհիները, հաղորդավարները պետք է հարկեր մուծեն։
Ֆրանսիա-Գերմանիա հանդիպումը խոստանում է լինել Ազգերի լիգայի խմբային փուլի ամենահետաքրքիր խաղերից մեկը: Գերմանացիները նախորդ խաղում 3:0 հաշվով Հոլանդիայի ընտրանուն պարտվելուց հետո այլևս սխալվելու իրավունք չունեն: Կկարողանա՞ն գերմանացիները վերջ դնել անհաջողություններին:
Արգենտինան տապալեց Աշխարհի առաջնությունը և հիմա փնտրում է օպտիմալ կազմ և խաղային ոճ: Մեսսին որոշել է, որ չի խանգարելու այս փնտրտուքներում: Տպավորություն է, որ Բրազիլիայի հավաքականը հեշտությամբ կարող է հաղթել «ալբիսելեստեի» այս փորձարարական կազմը: Բայց սա հարավամերիկյան կլասիկոն է, և այս խաղում ամեն ինչ հնարավոր է:
Մի խումբ հիվանդություններ և գործոններ կարող են խանգարել կնոջը հղիանալ: Fabiosa.ru-ի հաղորդմամբ՝ պատճառներն ու գործոնները վեր հանելու և դրանց լուծում տալու համար անհրաժեշտ է խորհրդակցել համապատասխան մասնագետի հետ:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) շարունակվում է ԱՊՀ գիտնականների II Ֆորումը:
Հայաստանի ազգային հավաքականի վերջին հանդիպումներից հետո հիասթափված էին թե՛ ֆուտբոլիստները, թե՛ երկրպագուները: Եթե Մակեդոնիայի հավաքականի հետ պարտությունը հասկանալ ինչ-որ տեղ կարելի է, ապա սեփական հարկի տակ Ջիբրալթարին պարտվելը մոտ էր քաոսին:
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության (հ/կ) համահիմնադիր Տիգրան Քեյանը պնդում է՝ վարորդների իրավունքների պաշտպանները համաձայն չեն քաղաքապետի այդ ձևակերպման հետ:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը EVN Report-ի հետ զրույցում բացառել է Արցախյան հակամարտության հարցի կարգավորումն առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»:
Հայաստանում եկամտային հարկի, ընդհանրապես հարկային բեռի նվազեցման հետ կապված անելիքները հստակ են: Կառավարության նիստից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«ՈւԵՖԱ-ն դեռևս չի գրել որքանով է տուգանել ՀՖՖ-ին: 100 հազար եվրո տուգանքի մասին տեղեկատվությունը սուտ է, բայց եթե անգամ 10 հազար եվրոյով տուգանվենք, դա ֆեդերացիայի համար մեծ ճոխություն է: Չենք կարող թույլ տալ, որ որոշ խմբերի խուլիգանությունը ֆեդերացիային կանգնեցնի այդքան մեծ ծախսերի առաջ»
«ԱՄՆ-ը՝ որպես համանախագահ երկիր, աջակցում է, որպեսզի կողմերը միասին խոսեն, և աջակցում է, որպեսզի երկրի ղեկավարների միջև շփումներ լինեն»,- այս մասին այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության հարցին:
ԱԺ ՀՅԴ խմբակցությունը չի պատրաստվում ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրել, քանի որ խորհրդարանում յոթ հոգով ներկայացված լինելու պայմաններում անտրամաբանական է նման առաջադրումը: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ վստահեցնելով, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո ՀՅԴ-ն երբևէ չի պատրաստվել առաջադրել վարչապետի թեկնածու:
Այսօր կառավարության նիստում նշանակվեցին երեք նոր մարզպետներ՝ Դավիթ Գևորգյանը՝ Արագածոտնի, Հունան Պողոսյանը՝ Սյունիքի, և Համբարձում Մաթևոսյանը՝ Արմավիրի մարզպետ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Գեղամ Գևորգյանին ՀՀ գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին: Մեր ընթերցողներին առիթ ունեցել ենք ներկայացնելու, որ Գ. Գևորգյանը զբաղեցնում էր նախարարության ենթակայության տակ գտնվող Գյուղատնտեսության նախարարության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը (ստանում էր 1 միլիոն 500 հազար դրամ աշխատավարձ)։
Նա հավաստիացրեց, որ նախկին իշխանությունների օրոք էլ ինքը, ծառայելով օրենքին, միշտ ժողովրդին է ծառայել։ Հ.Պողոսյանը նշեց, որ մարզում առաջնային խնդիրներից է լինելու փոխվստահության մթնոլորտի ձևավորումը։