Պարզ հոգեբանական հնարքներ, որոնք իսկապես աշխատում են
Գոյություն ունեն բազմաթիվ հոգեբանական հնարքներ, որոնց մասին մեկ գիրք չէ, որ գրվել է, և մեկ դասախոսություն չէ, որ կարդացվել է: Դրանցից շատերն իսկապես օգնում են պրոֆեսիոնալներին աննկատ մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց, կամ իրենց օգնում է խուսափել ուրիշի ազդեցությունից: Բայց ի՞նչ հնարքներից են ամենից հաճախ օգտվում հասարակ մահկանացուները:
Ստորև ներկայացնում ենք տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց կիրառած հոգեբանական հնարքները, որոնք իսկապես աշխատում են:
1. Երբեք տղամարդուն մի ասեք «Իսկ դու չէի՞ր կարող…»: Այդպես նա հարցը որպես տեսական կընկալի: Օրինակ, չի կարելի, ասենք, տալ հետևյալ հարցը. «Իսկ դու չէի՞ր կարող զանգահարել հարևաններին», քանի որ «այո» պատասխանը կնշանակի «Այո, տեսականորեն ես կկարողանայի դա անել»: Դրա համար էլ այսպիսի քողարկված խնդրանքն ավելի լավ է վերաձևակերպել հետևյալի. «Խնդրում եմ, զանգիր հարևաններին»:
2. Եթե դուք ուզում եք, որ ինչ-որ մեկն իրեն անհարմար կամ անհարմարավետ զգա, խոսակցության ժամանակ պարբերաբար նայեք նրա ճակատի մեջտեղը:
3. Եթե ձեր զրուցակիցը խուսափում է հարցից կամ ինչ-որ բան մինչև վերջ չի ասում, պարզապես զրույցի ընթացքում դադար տվեք` շարունակելով միևնույն ժամանակ նայել մարդու աչքերին: Նա անհարմար կզգա խոսակցությունն ընդմիջելու համար և կշարունակի խոսել: Հնարավոր է, միևնույն ժամանակ նա ավելի մանրամասն կբացահայտի այն, ինչ պետք է, կամ կասի ճշմարտությունը, եթե խաբում է` ենթադրելով, որ ձեր լռությունն ու անքթիթ հայացքը նշան են այն բանի, որ դուք ամեն ինչի մասին գլխի եք ընկել:
4. Եթե դուք ուզում եք ինչ-որ մեկի հետ հարաբերություններ կարգավորել, ասենք, գրասենյակում, պարզապես այդ մարդուն ինչ-որ բան պատմելու, բացատրելու խնդրանքով դիմեք, անգամ, եթե դուք գիտեք պատասխանը: Դա կփոխի նրա վերաբերմունքը ձեր նկատմամբ դեպի լավը:
5. Հարց տալով` պետք է աննկատ գլխով անել: Հավանաբար այդպես դուք կստանաք հաստատական պատասխան: Զգույշ եղեք: Այդպիսի հնարքից ամենից հաճախ օգտվում են հասարակական սննդի բնագավառի աշխատակիցները, որպեսզի հաճախորդներն ավելի շատ պատվիրեն կամ ավելի թանկարժեք ճաշատեսակներ ընտրեն:
6. Եթե մարդը կենտրոնացած է ինչ-որ աշխատանքի վրա, օրինակ՝ հեռախոսով լուրջ խոսակցություն է վարում, դուք կարող եք մեկնել ձեր ձեռքը, և նա ձեզ կտա այն, ինչ այդ պահին պահում է ձեռքերում: Հնարավոր է, նա հետո նույնիսկ չի հիշի այդ մասին: Հնարքը կարող է նաև հակառակ էֆեկտն ունենալ: Կարելի է նրան ինչ-որ բան տալ, և նա դա չի նկատի:
7. Բավական է պարզապես հենց այնպես ասել զրուցակցին, որ նա ինչ-որ բան չի կարող անել, և վերջինս բոլոր ջանքերը կգործադրի հակառակն ապացուցելու համար:
8. Եթե մարդու հետ խոսակցության ժամանակ պարբերաբար աննկատ գլուխդ տարուբերես, զրուցակիցդ ավելի ընկալունակ կդառնա քո բառերի նկատմամբ` անգամ չգիտակցելով, թե դա ինչու տեղի ունեցավ:
9. Եթե ընդհանուր առմամբ այլ մարդու առաջարկությունը ձեզ ձեռք է տալիս, բայց դուք ցանկանում եք ավելին ստանալ, պարզապես մի փոքր հիասթափված տեսք ընդունեք: Օրինակ, դա կարող է աշխատել բարձր գնի կամ ցածր աշխատավարձի պարագայում:
10. Այն պահին, երբ զանգում է զարթուցիչը, պետք է մեկ վայրկյան կտրուկ բարձրանալ, սեղմել բռունցքերը ու գոռալ` այո, ասես դուք ֆուտբոլիստ եք, ով հենց նոր գոլ է խփել: Դա տարօրինակ է, բայց դուք նույն վայրկյանին կառույգանաք ու հեշտությամբ վեր կկենաք անկողնուց:
11. Եթե դուք շարունակ անհանգստանում եք` փակե՞լ եք արդյոք դուռը, կամ անջատե՞լ եք արդուկը, պարզապես նշված գործողությունները կատարելիս արտաբերեք ինչ-որ աբսուրդ արտահայտություն, ամեն օր՝ տարբեր: Հերթական անգամ մտածելով փակված դռան կամ անջատված արդուկի մասին, դուք կհիշեք, որ արտաբերել եք այդ տարօրինակ արտահայտությունը, ու կհանգստանաք:
12. Եթե մարդը ողջ ուժերով ձեզ փորձում է ներքաշել մեծ վեճի կամ սկանդալի մեջ, պարզապես նրան ինչ-որ հաճելի բան ասեք: Դա նրան սարսափելի կգազազեցնի:
13. Եթե դուք աշխատում եք թիմում, ու թիմում կա հատկապես ծույլ մասնակից, նրան մի տվեք «արա սա» ձևակերպմամբ առաջադրանք: Այն փոխարինեք «սկսիր սրանից» արտահայտությամբ: Այդպես զուտ հոգեբանորեն թվում է, թե քիչ աշխատանք կա անելու, քանի որ պետք է ինչ-որ փոքր բանից սկսել: Իսկ հետո, երբ նա դա կանի, օգտագործեք «շատ լավ է, շարունակիր» արտահայտությունը: Հավանական է, որ այդ դեպքում նա հաջողությամբ կավարտի աշխատանքը, քանի որ այդպես նրան կթվա, որ քիչ աշխատանք է մնացել անելու:
14. Հրապարակային ելույթների ժամանակ միշտ ձեզ հետ մեկ շիշ ջուր վերցրեք: Եթե դուք զգաք, որ մոռացել եք տեքստը, պարզապես մի երկու ումպ ջուր խմեք, և ոչ ոք չի նկատի, որ իրականում դադարն առաջացել է մոռացված տեքստի պատճառով:
15. Եթե մետրոյի մեջ ձեզ ակնդետ ինչ-որ մեկը նայում է, սկսեք նայել նրա կոշիկներին: Մի հանձնվեք: Հավատացեք, դա նրան խելքահան կանի:
16. Եթե դուք շատ եք հուզվում ամեն անգամ, երբ տեսնում եք ձեր ծանոթներից մեկին, ի վերջո, այդ մարդը նույնպես կսկսի անգիտակցաբար հուզվել ձեզ հետ հանդիպելիս:
17. Եթե դուք դժգոհ եք ինչ-որ մեկից, բայց չեք ուզում բառացի, ուղղակիորեն նրան ինչ-որ բանում մեղադրել, անցեք անուղղակի խոսքի: Օրինակ, «դու չես փակել պատուհանը» արտահայտությունը կարելի է փոխարինել «պատուհանը բաց է մնացել» ձևակերպմամբ:
18. Եթե դուք վատ եք քնել, վստահ ու հաստատակամ ձեր ուղեղին ասեք` «Ես լավ եմ քնել»: Տարօրինակ է հնչում, բայց եթե դուք իրականում վստահ եք ձեր բառերի մեջ, դա կատարյալ դրական արդյունք կտա:
19. Մարդիկ ամենից լավ հիշում են այն, ինչ տեղի է ունեցել օրվա սկզբում և վերջում: Այն ամենը, ինչ տեղի է ունեցել այդ կետերի արանքում, լղոզված է ընկալվում: Այդ պատճառով էլ հարցազրույցը նշանակեք կամ շատ վաղ, կամ շատ ուշ, որպեսզի լավ հիշվեք գործատուի կողմից ու չկորչեք մնացած թեկնածուների շարքում:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը