5 վտանգավոր մթերք, որոնք կարող են գլխացավ առաջացնել

Միգրենի նոպաների զարգացումը կախված է տարբեր գործոններից, որոնցից մեկը սնունդն է: Med2.ru-ն ներկայացրել է 5 մթերք, որոնց օգտագործումից հետո գլխացավը կարող է ավելի սաստկանալ:

Եթե տառապում եք միգրենով, սննդակարգից բացառեք կարմիր գինին ու գարեջուրը: Հետազոտություններից մեկի համաձայն՝ հիվանդների 25 տոկոսի շրջանում հենց այս ըմպելիքն է գլխացավի նոպաների դրդապատճառ դառնում: Առհասարակ ալկոհոլի օգտագործումը կարող է միգրենի զարգացման գործոն դառնալ, քանի որ ջրազրկման պատճառ է դառնում:

Սովորաբար խորհուրդ է տրվում նվազեցնել նաև շոկոլադի օգտագործումը: Միգրենի նոպաների առաջացման գործոնների շարքում շոկոլադը հաջորդում է ալկոհոլին. քրոնիկ գլխացավ ունեցող հիվանդների 22 տոկոսի շրջանում ցավի առաջացումը կապված է շոկոլադի օգտագործման հետ:

Նվազագույնի հասցրեք ապխտած մսի, հոթ-դոգերի, նրբերշիկի օգտագործումը, որոնք նիտրատներ են պարունակում: Դրանք կարող են գլխուղեղի արյունատար անոթների նեղացման պատճառ դառնալ՝ առաջացնելով միգրենի նոպաներ:

Կարդացեք նաև

Պանրի որոշ տեսակներ նյութեր են պարունակում, որոնց օգտագործումն ուղղակիորեն կապված է միգրենի նոպաների առաջացման հետ: Դրանք ձևավորվում են, երբ մթերքի հնեցման ընթացքում սպիտակուցները մասնատվում են: Խոսքը հատկապես ֆետա, պարմեզան պանիրների մասին է:

Խորհուրդ է տրվում նվազագույնի հասցնել պաղպաղակի, այլ սառեցված մթերքների օգտագործումը: Ցավը կարող է միգրենի նոպաների վերածվել, եթե պաղպաղակն օգտագործեոք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո կամ շոգ եղանակին:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս