«Այս տղան էրդողանա-թալեաթական ռասիստական ու հակահայկական տեքստերն այստեղ ասում է, ընդ որում՝ սա ոչ միայն հայերին է վերաբերում. չէ՞ որ նա քրդերին էլ է հանձնում, չէ՞ որ Իրանն էլ է հանձնում այդ «Զանգեզուրի միջանցքով», չէ՞ որ այս վարքով հանձնեց ժողովրդավարությունը. Արցախը ժողովրդավարության զարգացման ճանապարհով ինքնորոշված պետական միավոր էր, բայց նա հանձնեց Ալիևին։ Ու այս տղան խորհրդանշում է ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի կարգուկանոնի խախտումը։ «Էփշտեյնյան կոալիցիա» որ ասում են՝ իրենք այդ «էփշտեյնյան կոալիցիայի» մաս են՝ բարի ժպիտներով մանկապիղծներ»։
Եվ երեկ ԱԺ-ում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակի հայտարարությունից հետո, թե՝ «2023 թվականի նկատմամբ բանակում մահվան դեպքերը գրեթե կրկնակի նվազել են», «Փաստերի ստուգման հարթակը», հիմնվելով Գլխավոր դատախազի հոկտեմբերի 15-ին խորհրդարանում ներկայացրած տվյալների վրա, որ՝ «2023 թվականի ընթացքում ունենք զինծառայողների մահվան 22 դեպք», պնդել է, որ ՊՆ խոսնակը սխալ թիվ է ներկայացրել:
168.am-ը 14.02.2024թ. հրապարակել էր հոդված՝ «Բիզնեսը կորցնում է վստահությունը» վերնագրով, որտեղ անդրադարձ էր կատարվել Հայաստանից հեղինակավոր HSBC բանկի հեռանալու շարժառիթներին, բիզնես ու ներդրումային միջավայրի վրա դրա հնարավոր հետևանքներին, Հայաստանի ներդրումային գրավչությանն ու վերջին տարիներին ի հայտ եկած ռիսկերին։