Օրերս 168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրն իսրայելական «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, ռազմաքաղաքական վերլուծաբան Յակով Կեդմին էր:
Հարութ Սասունյանի դիտարկմամբ՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ լինելու վերաբերյալ Փաշինյանի գրառումները շոու են՝ ժողովրդին խաբելու համար. «Նա շատ հեռու է հավատացյալ քրիստոնյա լինելուց: Նա դեռ խմբագիր եղած տարիներից հրատարակում էր այնպիսի բաներ, որոնք կապ չունեին ճշմարտության հետ, հետո նա մի գիրք հրատարակեց, որի մեկ էջը եթե որևէ մեկը կարդա, կտեսնի ամենազարհուրելի, գռեհիկ, տգեղ, սեքսուալ արտահայտություններ, և կեզրակացնի, որ այս գրքի հեղինակը ինչ-որ մտային խանգարում ունի»:
Մասյացոտնի թեմի Դալարի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Հայ Առաքելական եկեղեցին պետք է րոպե առաջ մաքրել ազգադավ, նախնյաց հիշատակը անարգած, մկրտության ուխտը դրժած և Սուրբ Դրոշմի կնիքը թլպատության նշանով փոխած կեղծ «հավատացյալներից»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանն է։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետությունը տապալելու՝ վարչախմբի հակասահմանադրական փորձերին, սադրիչների խմբեր հավաքագրելու մասին Փաշինյանի գրառումներին, նաև՝ ի պաշտպանություն Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետի՝ հազարավոր քաղաքացիների ինքնաբուխ հավաքին, և Սուրբ Էջմիածինն ամեն գնով պաշտպանելու վճռականությանն ու պատրաստակամությանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանն է։
«Փաշինյանի ուղեղի ծալքերում պետականություն հասկացություն գոյություն չունի։ Սպասվող զարգացուներում կարող է հիմա էլ եկեղեցուն մեղավոր կարգել, ինչպես ավելի վաղ արեց բանակի հետ։ Գիտե՛ք, ամոթ է նրա համար դիվանագիտություն բառն օգտագործել։ Անգրագետ է, թույլ և անզուսպ։ Նա իր քանդարարություններով շարունակում է ավերել երկիրն այն դեպքում, երբ կանգնած ենք պատմական մարտահրավերների առաջ»,- ասաց ՀԱԿ փոխնախագահը՝ որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք՝ քաղաքական միավորներին առաջարկելով միավորվել ոչ թե անձի, այլ Հայաստանը փաշինյանական իշխանությունից ազատելու գաղափարի շուրջ։
Նիկոլ Փաշինյանն ու կինը՝ Աննա Հակոբյանը, շարունակում են թիրախավորել Հայ Առաքելական եկեղեցին, Վեհափառ Հայրապետ Գարեգին Երկրորդին, առանձին հոգևորականների:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փիլիսոփա, սոցիոլոգ, կրոնագետ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանն է։
«Մենք մեր սեփականը մերն ենք համարում. հիմա դա իրենք «ռևանշիզմ» տերմինով կկոչեն կամ այլ տերմինով կկերպավորեն, իրենց խնդիրն է: Մենք ուրիշինը չենք ուզում, մենք մեր սեփականն ենք ուզում՝ այն, ինչ դարերով սրբագործված է ու եկեղեցիներով, վանքերով սահմանագծված»:
Կովկասի մահմեդականների գրասենյակի ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ այս տարեվերջին Բաքվում տեղի կունենա կրոնական առաջնորդների հանդիպում։ Նա հայտնել է, որ Գարեգին երկրորդ կաթողիկոսը կհրավիրվի ժողովին, եթե փոխի իր դիրքորոշումը և ճանաչի, որ Ղարաբաղը Ադրբեջան է։
Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն երեկ ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում անդրադարձել էր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման հնարավորությանը՝ նկատելով, որ հանդիպում դեռ հնարավոր չէ։