Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն թաղամասի բնակիչները բողոքում են, որ թեև համարվում են Երևանի բնակիչ, զրկված են տարրական պայմաններից՝ տրանսպորտ, խանութ, ոռոգման ջուր։
«Ինչպես ասել էի՝ 2023 թվականին, վստահ եմ, որ 70 տոկոսի չափով կլուծենք տրանսպորտի խնդիրը: Տրանսպորտի խնդիրը միայն տրանսպորտային միջոցների ձեռքբերումը չէ, բայց առաջնահերթ քայլերից մեկն է: 2023 թվականին 87 MAN մակնիշի ավտոբուս արդեն կլինի Երևանում»։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հրապարակել է միասնական նոր երթուղային ցանցի սակագները: Հիմնական փոփոխությունը եղել է Կոտայքի մարզում, քանի որ կա նոր փոխադրող օպերատոր:
ՀՀ Կոտայքի մարզում մայիսի 1-ից նոր ավտոբուսներ են սկսել աշխատել, իսկ մեկ օր անց, բնակիչների պնդմամբ՝ ուղեվարձը թանկացել է 50-100 տոկոսով: Խնդրի հետ կապված՝ Կոտայքի մարզպետարանում հերթական եռակողմ հանդիպում-քննարկումն է իրականացվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանի, «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի և «Ո՛չ տրանսպորտի թանկացմանը» ակցիայի ակտիվիստների մասնակցությամբ: