2 քաղաքական ուժ իրար հետ կռվում էին, թե ում շնորհքն է «MAN»-երի ձեռքբերումը. Պիպոյանի կանխատեսումը
Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր հրավիրել էր քննարկում քաղաքային տրանսպորտի սակագնի վերաբերյալ:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը հիշեցրեց այդ թեմայով նախկին քննարկումները. «Էքսպերտները եկել էին Հայաստան, ասում էին՝ ձեր տրանսպորտային համակարգը գործում է ոչ օպտիմալ: Մեր տրանսպորտային համակարգը վատն է, և երբ քննարկում ենք՝ այդ վատ համակարգի մեջ ի՞նչ անենք, ո՞նց անենք, յուղ լցնելու պես բան է։
Մի քիչ դժվար է ականջահաճո որոշումներին դեմ դուրս գալը, բայց երբ առաջին անգամ սիրուն ավտոբուսներն էին բերում, իսկ էս վերջին ընտրություններից առաջ, երբ երկու քաղաքական ուժ կռիվ էին անում, թե ո՞ւմ շնորհքն է MAN-երի ձեռքբերումը, ես ասում էի՝ հիմա վիճում են, բայց երբ հերթը հասնի՝ ինքնարժեքը հաշվենք և հասկանանք, թե այդ ավտոբուսներն ինչ նշանակություն են ունեցել, մեկը մյուսի վրա է գցելու այդ ավտոբուսները բերելու որոշումը։
Որովհետև բրենդը լավ բան է, որ ունես Երևանում, բայց այն ինքնարժեք է ձևավորում»։
Հիշեցնենք՝ «Մայր Հայաստան» խմբակցությունը նախագիծ է առաջարկել, որով առաջարկում է պահպանել գործող ուղեվարձը, ավելին՝ հաշմանդամների ու սոցիալապես անապահովների համար անվճար ուղևորության հնարավորություն ստեղծել, իսկ օրական 4 և ավելի անգամ տրանսպորտից օգտվելու դեպքում՝ քարտային համակարգ մտցնել:
Մանրամասները՝ տեսանյութում