Հակակրանքը ձեր հանդեպ երկրաչափական պրոգրեսիայով աճելու է. Լալա Մնացականյանը՝ քայլականներին
Դերասանուհի Լալա Մնացականյանը, ով մինչ 2018-ի հեղափոխություն կոչվածը պայքարում էր տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ՝ «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնող խմբի՝ ՔՊ-ական ալեն սիմոնյանների, հայկմարությանների, լուլուների, արթուրիսպիրյանների հետ, այսօր TikTok-յան իր էջում իր բողոքի ձայնն է բարձրացրել՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի ներկայացուցիչ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնության, որի արդյունքում քաղաքացիներին սպասվում են ահռելի թանկացումներ:
Լալա Մնացականյանը կոչով դիմել է իշխանություններին.
«Դուք առաջ կոչվում էիք քայլականներ, բայց մեկ քայլից ավել չեք մտածում: Հակակրանքը ձեր հանդեպ երկրաչափական պրոգրեսիայով աճելու է: … Մեզ հետ տրանսպորտի թանկացման դեմ գոռացող մարդիկ այսօր թանկացնում են տրանսպորտը»:
Ապա դերասանուհին դիմում է հասարակությանը. «Իսկ ձեզ չի՞ թվում, որ մեզ շաաատ կարևոր բաներից են ուզում շեղել»: