«Ավտոբուսներն ուշ-ուշ են գալիս, գալուց էլ՝ շատ ծանրաբեռնված». հարցում քաղաքացիների հետ

Երևանի բնակիչներին չեն գոհացնում մայրաքաղաքի տրանսպորտի սպասարկման պայմանները: 168.am-ի իրականացրած հարցման մասնակիցները հայտնեցին, որ չնայած նոր ավտոբուսներ են գործարկվել, իրենք նախկինի պես ստիպված են լինում երկար  սպասել իրենց անհրաժեշտ տրանսպորտային միջոցին: Ժամանելուց հետո էլ, ավտոբուսում ծանրաբեռնվածության պատճառով, ամբողջ ճանապարհը կանգնած են երթևեկում:

«Որոշ չափով լավ է, բայց մեկ էլ կանգնում ես, սպասում, թե երբ պետք է գա: Կա տրանսպորտային միջոց, որ 5-10 րոպեն մեկ է ժամանում: Բայց մեկ էլ տեսար՝ մի 20 րոպե մի հատ տրանսպորտ չի մոտենում: Որ հստակ սահմանված ժամերին գային, մարդիկ այդքան երկար չէին սպասի: Թե հիմա վարորդների մեղքն է, թե գրաֆիկը նորմալ չէ, թե այլ խնդիր է՝ չգիտեմ, բայց այդ խնդիրն առկա է»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը:

Մեկ այլ քաղաքացի էլ դժգոհություն հայտնեց տրանսպորտային միջոցների ծանրաբեռնվածությունից:

«Նախ ուշ-ուշ են գալիս: Գալուց էլ՝ շատ ծանրաբեռնված են ավտոբուսները: Դե, բայց ի՞նչ անենք, ստացվում է, որ  դուրս ենք եկել, ստիպված պետք է սպասենք, այլ տարբերակ ունե՞նք»,- ասաց մեր զրուցակիցը:

Կարդացեք նաև

Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս