Մեկ շաբաթում 425 տեխզննություն չանցած տրանսպորտային միջոց է հայտնաբերվել

«Երքաղլույս» ընկերության տնօրեն է նշանակվել Անդրանիկ Թևոսյանը»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության  մեկնարկին հայտնեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Ապա անցան այլ հարցերի քննարկմանը: Ոստիկանության պարեկային ծառայությունից տեղեկացրեցին, որ մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է տեխզննություն չանցած 425 տրանսպորտային միջոց, որն արձանագրվել է:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից էլ  տեղեկացրեցին, որ դեկտեմբերի 5-9-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խմելու ջրի լաբորատոր հետազոտության արդյունքում շեղումներ չեն արձանագրվել, չեն գրանցվել նաև սննդային թունավորման դեպքեր:

Նույն ժամանակահատվածում Երևանի բնակիչների շրջանում գրանցվել է աղիքային վարակի 43 դեպք, օդակաթիլային վարակի 280 դեպք, մանկական վնասվածքների՝ 19, մակաբուծային հիվանդությունների՝ 9, քիմիական թունավորումների՝ 17 դեպք: Իսկ շների՝ 24-ը, թափառող անհայտ շների կողմից կծվածության՝ 39 դեպք:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս