Իշխանության առաջին խոսափողին դուր չեկավ լրագրողի՝ «բյուջեի ճեղքվածք» ձևակերպումը, և նա շեշտեց՝ «բյուջեում ճեղքված չկա, բայց խնդիրն այն է, որ փողը երբեք շատ չի լինում»։
Տաքսիների վրա հարկային բեռ դնելով՝ կառավարությունը փորձում է ավելացնել այս ոլորտից գանձվող հարկերը։ Սա նոր ֆինանսական ծանրություն է, որն ինչ-որ մեկը պետք է վճարի։
Առցանց աշխատող տաքսի ծառայությունները պետք է դրա իրավունքն ունենան։ Ծառայության մատուցման իրավունքը ձեռք բերելու դեպքում սահմանված է տարեկան պետական տուրք՝ տարեկան բազային տուրքի (1000 դրամ) 1000-ապատիկի չափով։
Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կատարվեց Գայի պողոտայում, և առաջին երթևեկելի գոտիով թույլատրվում է երթևեկել միայն հասարակական տրանսպորտին:
Օնլայն տաքսի ծառայությունները կբերվեն հարկային դաշտ․ օրերս Կառավարությունն ընդունել է համապատասխան նախագծերի փաթեթը: Առաջարկվում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայությունների համար սահմանել պետական տուրք` յուրաքանչյուր փոխադրման դեպքում, ինչպես նաև պատվերի վճարման էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ:
«ԱԺ-ում հանդիպման ժամանակ ասել եմ՝ 20-30 մեքենայի համար օրենք եք մտածում, երբ 60.000 մեքենա օրենքից դուրս աշխատում է: Երևանում տաքսու շրջանառությունն ամեն օր մոտ 500 միլիոն դրամ է, որից 15 տոկոսն օնլայն հարթակների տերերը տանում են: Դրանից ինչ-որ բան վճարում են պետությանը, որը 20-30 անգամ պակաս է, քան լիցենզիա ունեցող տաքսին պետք է վճարեր: Զբոսաշրջիկը, օդանավակայանից դուրս, ՀՀ-ում մի երկու շաբաթ մնալով՝ օգտվելու է տաքսիների գներից ու զարմանա»,- նշեց Վահագն Սահակյանը:
Հայաստանում 2023 թվականի ապրիլի 1-ից ազատականացվեցին ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարները՝ յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը հնարավորություն տալով հաճախորդներին առաջարկելու սեփական մոդելի հիման վրա՝ գին-որակ համադրությամբ ծառայություններ:
Հայաստանում 2023 թվականի ապրիլի 1-ից ազատականացվեց ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարները՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը՝ հաճախորդներին առաջարկելու սեփական մոդելի հիման վրա՝ գին-որակ համադրությամբ ծառայություններ:
Կառավարության մարտի 30-ի նիստում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը տեղեկացրել էր, որ 2023-ի ապրիլի 1-ից անցում ենք կատարում ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգին։
2023 թվականի մարտի 7-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում տաքսի ծառայության փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վարորդներին հորդորում է մինչև դեկտեմբերի 15-ը լիցենզավորվել, գալ օրենքի դաշտ, այլապես չլիցենզավորված տաքսու վարորդները կտուգանվեն: Ըստ նշված հորդորի, լիցենզավորման դաշտ գալով՝ անհատ տաքսիստները հարկային պարտավորություն չեն ունենալու, պարզապես պարտավորվելու են մեքենայի վրա տարբերանշան ունենալ ու մինիմալ արժեք փակցնել:
Քաղաքացիների պնդմամբ՝ եթե մի ժամանակ Հալաբյան փողոցից Կոմիտաս հասնելու համար վճարում էին 700-900 դրամ, ապա հիմա 1100-12000 դրամ են տալիս: Կասկադից Մալաթիա-Սեբաստիա գնալու համար՝ 1200 դրամի փոխարեն՝ 2100 դրամ է պահանջվում, Մոնումենտից Կենտրոն հասնելու համար՝ 800 դրամի փոխարեն՝ 1600, Բաղրամյանից Քոչար՝ 1000-1200 դրամ: