Ապրիլի 20-ին «Ի՞նչ կա փակ հանդիպմանը խոսելու Օնիկ Գասպարյանի առաջարկի հետևում, ի՞նչ բաց հարցեր են սպասում նրա բաց պատասխանին» վերտառությամբ հոդված ենք հրապարակել, ինչի համար հիմք է ծառայել ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետի տարածած հայտարարությունը: Սրան էլ նախորդել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ 44-օրյա պատերազմին առնչվող հայտարարությունը, ինչին ևս անդրադարձել ենք։
Հուլիսի 15-ին 168.am-ը գրել էր, որ լրատվամիջոցների հետ հարցազրույցների ժամանակ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի խորհրդական ներկայացող Վլադիմիր Պողոսյանն իրականում չի եղել նրա խորհրդականը:
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի խորհրդական ներկայացող Վլադիմիր Պողոսյանն իր հարցազրույցների ժամանակ Շուշիի պաշտպանության, անկման վերաբերյալ պարբերաբար տարբեր տեղեկություններ է հայտնում: Մասնավորապես, այն, որ Զառիսլուի հատվածում ոչ թե ՊԲ ուժերն են եղել, այլ Արցախի ԱԱԾ-ի, Ոստիկանության՝ «ԱԱԾ-ն և Ոստիկանությունը Ղարաբաղում ենթարկվում են Նախագահին»: Հուլիսի 3-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու, […]
Ամիսներ առաջ պատերազմական 2 դրվագով մեղադրանք առաջադրվեց 2020-ի հոկտեմբերի 27-ից ՊԲ հրամանատարի լիազորությունները ստանձնած Միքայել Արզումանյանին: