Քննչական կոմիտեի չտված պատասխանները, կամ՝ ավանդական «copy past»

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի խորհրդական ներկայացող Վլադիմիր Պողոսյանն իր հարցազրույցների ժամանակ Շուշիի պաշտպանության, անկման վերաբերյալ պարբերաբար տարբեր տեղեկություններ է հայտնում: Մասնավորապես, այն, որ Զառիսլուի հատվածում ոչ թե ՊԲ ուժերն են եղել, այլ Արցախի ԱԱԾ-ի, Ոստիկանության՝ «ԱԱԾ-ն և Ոստիկանությունը Ղարաբաղում ենթարկվում են Նախագահին»:

Հուլիսի 3-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու, թե արդյո՞ք այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, առհասարակ, Պողոսյանի հայտնած տեղեկությունները ստուգվե՞լ են, նրան լսե՞լ են համապատասխան մարմինները:

Ի դեպ, նա ոչ մեկ անգամ հայտարարել է, որ պատերազմի օրերին ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ համաձայնությամբ, գրավոր հրամանով բավականին գրագետ և մարտական փորձ ունեցող բարձրաստիճան սպայի է նշանակել, որը պիտի Շուշիի պաշտպանության համար պատասխանատվություն ստանձներ, բայց հաջորդող օրերին Արայիկ Հարությունյանը բանավոր չեղարկել է ՊԲ հրամանատար Միքայել Հարությունյանի գրավոր հրամանը և դարձյալ բանավոր նշանակել է Սեյրան Օհանյանին, որը ոչինչ չի արել Շուշիի պաշտպանության համար:

Կարդացեք նաև

Մենք ՔԿ-ից փորձել էին պարզել՝ այս առնչությամբ Միքայել Արզումանյանը, Օնիկ Գասպարյանը որևէ բան ասե՞լ են:

Հուլիսի 11-ով թվագրված, բայց հուլիսի 20-ին ստացված Քննչական կոմիտեի գրության մեջ որևէ հարցի պատասխան չկա:

Քննչական կոմիտեն իր գրության մեջ արտատպել է ընդամենը Միքայել Արզումանյանի մեղադրանքը և տեղեկացրել, որ գործն արդեն դատարանում է: Այսինքն, այն, ինչ առանց այդ էլ գիտեինք:

Ի՞նչ որակում տալ այս գործելաոճին՝ ոչ պատշաճ աշխատա՞նք, անգործությո՞ւն, թե՞ դիտավորություն: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Արգիշտի Քյարամյանի ղեկավարած կառույցը նման գործելաոճ է դրսևորում։

Տեսանյութեր

Լրահոս