«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Հայաստանի այս իշխանությունը հայկական պետականությունը ոչնչացնելու, հայկականությունը վերացնելու համար է եկել, ուստի այս մարդկանցից որևէ հայամետ քայլ ես չեմ ակնկալում, որովհետև, ինչպես այս իշխանության ղեկավարը, այնպես էլ նրան սատարողները, սարսափի մեջ են պահում հայ ժողովրդին, սպառնում պատերազմով, թեև հենց իրենք են 4 պատերազմ բերել հայ ժողովրդի գլխին։
• Արևմուտքին պետք է միայն մեկ բան՝ կայունություն տարածաշրջանում, իրենց էներգետիկ խնդիրների լուծում, և այլն: Եթե իրավիճակը փոխվի տարածաշրջանում, արևմտյան ծրագրերին խանգարեն, գուցե ինչ-որ փոփոխություն անեն, բայց նրանց առջև առայժմ նման խնդիր չկա դրված, իսկ Ռուսաստանի համար առայժմ Հայաստանն առաջնահերթություն չէ, թեև ուշի ուշով հետևում են զարգացումներին։
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մեկնարկած ու ամեն օր ավելի մեծ ընդգրկում ստացող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն օբյեկտիվորեն շատերը համեմատում են 2018 թվականի իշխանափոխությանը հանգեցրած շարժման հետ։