Միայն հրապարակ լցնելով՝ Փաշինյանը չի հեռանալու. ակտիվ գործողություններ են պետք. Գառնիկ Դանիելյան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն այսօր հերթական հավաքն է անցկացնում Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ պայքարի մասնակիցների ներկայությամբ շաբաթն ամփոփելու համար։
Մինչ Բագրատ սրբազանի ելույթը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սեպտեմբերին սպասվող մեծ հանրահավաքին՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերին ընդառաջ՝ բավականին լուրջ աշխատանք են կատարել։
Նրա կարծիքով՝ այս ամիսների ընթացքում շարժման կատարած աշխատանքը կտա իր պտուղները։
«Ինչպես ասել է Սրբազանը, սեպտեմբերից ակտիվ աշխատանքներ են կատարվելու։
Այս օրերին ակտիվ քննարկվումէ Մարզահամերգային համալիրը մեզ չտրամադրելու հարցը։ Մենք դիմել էին, որպեսզի կարողանանք մեր ակտիվի հավաքն այնտեղ անցկացնենք, մոտ 10 հազար հոգի են։ Համալիրի տնօրենն ինձ հստակ պատասխան չի տվել, թե որ օրն է պատրաստ ինձ հետ հանդիպել, հեռախոսով էլ չի ասել, թե որ օրը կարող է համալիրը մեզ տրամադրել։ Իշխանությունների կողմից կա հստակ հրահանգ, որպեսզի մեզ չտրամադրեն Համալիրի տարածքը»,-նշեց պատգամավորը։
Ըստ նրա, իրենցից կախված ամեն ինչ անելու են, որպեսզի պայքարը հասցնեն իր տրամաբանական ավարտին։
«Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ մարդիկ լցվեն հրապարակ՝ ես կհեռանամ, լցվեցին՝ չհեռացավ, նա չի հեռանալու։ Հրապարակ լցնելը Նիկոլ Փաշինյանին չի ստիպելու հեռանա, նրան մեկ բան է ստիպելու հեռանա՝ակտիվ գործողությունները»,-եզրափակեց Գառնիկ Դանիելյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում