«Կատաղի պայքար է գնալու. կատաստրոֆիկ հետևանքներ կարող են լինել». Գագիկ Մինասյան

ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանն էսկալացիայի նոր հնարավորություն է փնտրում՝ հաշվի առնելով, որ տարածաշրջանը կարող է պայթել:

«Իրան-Իսրայել հակամարտությունը նոր փուլ է մտնում, և չի բացառվում, որ և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանն օգտվեն այդ հնարավորությունից և փորձեն լուծել իրենց խնդիրները, մասնավորապես՝ Սյունիքի մարզի առումով»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նա նկատեց՝ այս պահին հրաժարվելով խաղաղության պայմանագրում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը ներառելուց, շուտով «Միջին միջանցք»-ի գաղափարից էլ կարող են հրաժարվել.

«Ասում են՝ ժամանակավորապես են հրաժարվել, այլ կերպ չէին էլ ասի, բայց ես կարծում եմ, որ դրա փոխարեն՝ Ալիևը խոստում է ստացել, որ «Հյուսիս-Հարավ» միջանցքի հիմնական ճյուղը կանցնի հենց Ադրբեջանով: Արևմուտքի համար գերկարևոր նշանակություն ուներ, որ «Արևելք-Արևմուտք» միջանցքն անցնի Ադրբեջանով և Հայաստանով, և ոչ մի դեպքում՝ ՌԴ-ով և Իրանով: «Միջին միջանցք»-ի գաղափարի խափանումից հետո «Արևելք-Արևմուտք» ծրագիրը պետք է անցնի կա՛մ ՌԴ-ով, կա՛մ Իրանով: Դա էապես փոխում է ՌԴ-ի և Իրանի վերաբերմունքն «Արևելք-Արևմուտք» ծրագրին»:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ այդ ծրագրերը կարող են Հայաստանի համար դրական հնարավորություններ առաջացնել. «Այս ծրագրերի համար Հայաստանը գերկարևոր նշանակություն է ձեռք բերում, և այստեղ չափազանց կարևոր է ՀՀ իշխանությունների վստահելի քաղաքականությունը, բայց վերջին 6 տարիներին ՀՀ իշխանությունները ցույց են տվել, որ իրենք այս բնագավառում բացարձակ դրական բան չեն արել Հայաստանի համար: Այս ծրագրերը կարող են դրական նշանակություն ունենալ Հայաստանի համար միայն իշխանափոխությունից հետո»:

Ըստ նրա՝ կատաղի պայքար է գնալու այդ ծրագրերի իրականացման համար:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս