Փաշինյան վարչապետ ունենալը երաշխավորված պատերազմ է և նվեր՝ թշնամուն. Ալիսա Գևորգյան
Հայաստանի այս իշխանությունը հայկական պետականությունը ոչնչացնելու, հայկականությունը վերացնելու համար է եկել, ուստի այս մարդկանցից որևէ հայամետ քայլ ես չեմ ակնկալում, որովհետև, ինչպես այս իշխանության ղեկավարը, այնպես էլ նրան սատարողները, սարսափի մեջ են պահում հայ ժողովրդին, սպառնում պատերազմով, թեև հենց իրենք են 4 պատերազմ բերել հայ ժողովրդի գլխին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Հանրային ռադիոյի լրագրող, 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Դավիթ Գևորգյանի մայր Ալիսա Գևորգյանը՝ ընդգծելով՝ իրականում պատերազմաբերը հենց Փաշինյանն է։
«Փաշինյան վարչապետ ունենալը ցանկացած ժողովրդի համար երաշխավորված պատերազմ է, նա թշնամու համար նվեր է։ Նա քանդում և թուլացնում է հիմա Հայաստանի ամենաամուր պաշտպանական գիծը՝ տավուշցիներին թողնելով զինված թշնամու առաջ՝ ասելով, թե՝ ծառ տնկեք»,-ասաց Գևորգյանը՝ շեշտելով, որպատերազմ արտադրող այս իշխանությունը ժողովրդին ամեն օր է վախեցնում պատերազմով։
Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Տավուշում, Հայաստանի սահմանադրական կարգի բացահայտ խախտում է, որին ՀՀ իշխանությունը գնում է Ալիևի պարտադրանքի ներքո։
«Գտել են մի ողորմելիի և պարտադրում են։ Ալիևն ինքն է հայտարարում, որ իրենք ենորոշում, մինչդեռ դա մեզ համար սահմանազատում չէ, բռնազավթում է՝ Հայաստանը ներկայացնողի մասնակցությամբ, որն ավելի շատ օգնում է թշնամուն, քան սեփական ժողովրդին։ Ի դեպ, Լեմկինի անվան ինստիտուտը մեղադրում է սեփական ժողովրդի ցեղասպանությունն ուրացության տալու մեջ»,-ասաց Գևորգյանը։
Ըստ Գևորգյանի՝ հենց դա է պատճառը, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի ղեկավարած շարժումն ունեցավ հասարակական և քաղաքական շրջանակների շատ լայն կոնսոլիդացիա։
«Այս շարժումը լավ բան է արել. առաջին՝ բացել է ժողովրդի աչքերը՝ տեսնելու համար սուտը, հիմա մարդիկ հասկանում են, թե ով է իրենց դիմաց կանգնած երկրի ղեկավարը։ Վեց տարի շարունակ ես մտածում էի՝ լավ, մի՞թե մարդիկ չեն տեսնում, որ սա ստում է, հիմա տեսնում են։ Բագրատ սրբազանի առաջնորդած այս շարժումը կարողացավ մարդկանց աչքերը բացել»,-ասաց Գևորգյանը։
Նրա դիտարկմամբ՝ Սրբազանի առաջնորդած շարժման առանձնահատկությունը նրանում է, որ Սրբազանն առաջին հերթին փորձում է բուժել ախտահարված մեր հասարակությանը, տարածել համերաշխություն,առողջացնել հասարակությանը, ինչի պարագայում նոր հնարավոր է ունենալ քաղաքական ադեկվատ լուծումներ։
«Այս շարժումը հասարակության խորքային առողջացման մասին է առաջին հերթին, ինչն արագ ընթացող գործընթաց չէ։ Մեր գենետիկ կոդը թարմացվում է. մարդիկ հիշում են, որ իրենք քրիստոնյա են ու, եթե եկել-հասել են մեր օրեր, դա Եկեղեցու շնորհիվ է։ Հասկանում են, որ սրանց կռիվը խաչի դեմ է։ Սա միայն քաղաքականություն չէ, այստեղ շատ հոգևոր խորքեր կան, և եկեղեցին հենց դա է բացահայտում»,-ասաց Գևորգյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում.