«Զարմանալի բան չկա, հայրենիքն է աչքներիս առաջ կես լինում, երկիրն է կես լինում, մշակույթն է կորում, ջախջախվում։ Մշակութային ու ազգային եղեռն է»,- նշեց Դավիթ Ստեփանյանը։
168.am-ի հետ զրույցում ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն արձագանքելով Նիկոլ Փաշինյանի մեկնաբանություններին՝ ասաց, որ դրանք որևէ հիմնավորում չունեն, որովհետև եթե այս կամ այն վայրից պետք է խաչքարեր հանեն, պետք է դա հիմնավորում ունենա։
Ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանն օրերս ահազանգել էր, որ Երևանում 35 և 39 հարկանի շենքեր են պատրաստվում կառուցել:
Ամեն շենք, որ սարքվում է, միշտ պիտակավորում է գտնվում, բայց այս շենքի դեպքում այդպես չեղավ։ Բայց ժողովրդի մեջ կա մի բան, որ ինչ-որ մի բանի պետք է նմանեցնի։ Տարածվեց երկու տարբերակ, որով թեք մույթերը համարվեցին այն նահանգները, որտեղ ցեղասպանություն է եղել, իսկ հուշասյունը, որը երկու կտորից էր, ասացին՝ սա Մեծ Հայքն է և ներկայիս Հայաստանը։ Հաջորդ տարբերակն այն էր, որ 12-ը ոչ թե նահանգներն են, այլ առաքյալները, իսկ հուշասյունը՝ Մասիսն ու Սիսը։ Մենք այդպես չէինք մտածել։ Խորհուրդը, ազդեցությունը, որ մարդ պետք է ունենա այնտեղ այցելելիս՝ տալիս էին իր ձևերը։