«Հայ-ռուսական հարաբերությունների ապագա հանգրվաններից կարող է լինել վերջնական խզումը, եթե կողմերից որևէ մեկը չգնա զիջումների։ Սակայն դա ներկայումս քիչ հավանական է թվում»,- ասաց ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը։
2026 թվականի գարնանից ուկրաինական պատերազմը թևակոխել է անորոշության և էսկալացիայի նոր փուլ․ Ուկրաինան ինտենսիվացրել է հարվածները, թիրախավորել Ռուսաստանի նավթավերամշակման գործարանները, նավթային տերմինալներն ու վառելիքի փոխադրման ենթակառուցվածքները, այդ թվում՝ Ղրիմում։
Ռուսաստանի Դաշնությունը կարծես չի ցանկանում ընդունել Նիկոլ Փաշինյանի վերջին՝ հայաստանյան երկաթուղային ցանցը ռուսական վերահսկողությունից դուրս բերելու և երրորդ կողմի հանձնելու մասին առաջարկը: Այս մասին երեկ ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նիկոլ Փաշինյանը TRIPP-ին Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ հայաստանյան հասարակությանը պարզաբանումներ կամ դիրքորոշում չի ներկայացնում, սակայն ադրբեջանական կողմին արդեն վստահեցրել են՝ ՌԴ-ն չի մասնակցելու TRIPP-ի երկաթուղային հաղորդակցությանը։ Այս մասին Երևանն ու Բաքուն կարծես մոտ դիրքորոշումներ ունեն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած կարգավորման պլանի շուրջ քննարկումները կարծես փակուղի են մտնում։
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում իրանական կողմն ակտիվորեն անդրադառնում է Իրանի դերին ռեգիոնալ կապուղիների ապաշրջափակման գործընթացում։
«Տեսնում ենք Ադրբեջանից Արևմուտքին ուղղված ինտենսիվ քննադատություն։ Դա հնչեց նաև նախօրեին, երբ Ադրբեջանի ղեկավարն Արևմուտքին մեղադրեց ռեգիոնում մի շարք քայլերի մեջ։ Ադրբեջանի դժգոհությունը վերաբերում է Արևմուտքի քաղաքականությանը Հարավային Կովկասում, որը վերջին շրջանում էականորեն կապված է Երևանի հետ, Բաքվի ու Թբիլիսիի հետ Արևմուտքի հարաբերությունները վերջին տարիներին այնպիսին չեն, ինչ Երևան-Բրյուսել, Երևան-Վաշինգտոն հարաբերությունները։ Ուստի Ադրբեջանը ցանկանում է վերջ դնել ռեգիոնում Արևմուտքի ակտիվությանը»։
Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած վերջին աշխատանքային այցի ընթացքում ռուսական կողմն առաջին անգամ կիրառեց, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» տերմինը։
Ըստ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստանի ղեկավարությունը միտումնավոր գնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզման։ Նման հայտարարությամբ նախօրեին հանդես եկավ ՌԴ ԱԳ նախարարը ռուսական «Известия»-ին տված հարցազրույցի ժամանակ՝ անելով մի շարք ուշագրավ հայտարարություններ և արձանագրումներ։ «Հայաստանի ղեկավարությունը, անկեղծ ասած, մտացածին պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք տարիների պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման, մեր […]