«Հիմա հարց եմ տալիս՝ ինչո՞ւ Իրանի ճանապարհը չեն փակում։ Կոնյակի արտահանման հետ կապված էլ եղավ, չէ՞, խնդիր, դե թող Էկոնոմիկայի նախարարը պարզ ասի, թե ինչո՞ւ փակվեց ճանապարհը։ Եթե Հայաստանի իշխանությունն ազնիվ աշխատի, ապա այդ ազնվության հետ մենք կունենանք մեր դրական պատասխանը, ու հող մշակողն ու արտադրողն էլ չեն տուժի։ Իրենց թվում է՝ Ռուսաստանը միամիտ պետություն է, որին կարող են խաբել, տեսեք՝ ինչ է անում Ադրբեջանի ու ադրբեջանցիների հետ, նրանց վիճակը շատ է վատանալու»,- շեշտեց Հրաչ Բերբերյանը։
«Ռոսսելխոզնադզորն» արգելել է Հայաստանի տարածքով երրորդ երկրներից ծաղիկների ներկրումը` դրանցում կարանտինային օբյեկտների հայտնաբերման պատճառով։
Կոնյակագործների արտահանման խնդիրների ցավն արդեն պատել է ծաղկագործներին․ հունիսի 27-ից սկսած՝ ջերմոցատերերը, ծաղիկ արտադրողները կանգնել են փակուղու առջև, չեն կարողանում իրենց ծաղիկներն արտահանել Ռուսաստան՝ ռուսական կողմի առաջ քաշած նոր պայմանների պատճառով, մինչդեռ իրենց արտադրանքի 95 տոկոսը հենց ՌԴ արտահանման համար է նախատեսված։
Արդեն մի քանի օր է՝ ծաղկի արտադրությամբ զբաղվող ջերմոցատերերը բողոքում են, որ ամբողջ տարին ներդրումներ են արել, չարչարվել ու ծաղիկներ են աճեցրել, սակայն Ռուսաստան արտահանել չեն կարողանում՝ ՌԴ-ն արգելեք է դրել, բուսասանիտարական իրավիճակից ելնելով։ Արդյունքում մեծ գումարներ են կորցնում, քանի որ ծաղիկները թափում են։
«Տեսեք, շուտով Հայոց ցեղասպանության տարելիցն է, Հարության տոնը, եթե ծաղիկների գները բարձրանում են, այդ ներկրողների համար մեկ է, թե որտեղի՞ց են ներկրելու, այդ թվում՝ Թուրքիայից։ Ինչպես ասում են՝ բիզնեսմենը հայրենիք չունի, հետևաբար՝ իրենց համար մեկ է՝ Թուրքիայի՞ց ներկրված ծաղիկը կդնեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, թե՞ Հայաստանում մշակվածը»։