Բաժիններ՝

Կհասկանանք՝ ջերմոցները քանդելո՞ւ ենք, թե՞ շարունակելու ենք ծաղիկներ աճեցնել, այսպես շարունակվի՝ քանդելու ենք. Ջերմոցատեր

Արդեն մի քանի օր է՝ ծաղկի արտադրությամբ զբաղվող ջերմոցատերերը բողոքում են, որ ամբողջ տարին ներդրումներ են արել, չարչարվել ու ծաղիկներ են աճեցրել, սակայն Ռուսաստան արտահանել չեն կարողանում՝ ՌԴ-ն արգելեք է դրել, բուսասանիտարական իրավիճակից ելնելով։ Արդյունքում մեծ գումարներ են կորցնում, քանի որ ծաղիկները թափում են։

Չնայած ջերմոցատերերի բողոքներին, պատկան մարմիններից որևէ մեկը դեռևս չի արձագանքել, նրանց հետ չի հանդիպել, որպեսզի մարդիկ հասկական, թե ինչ է լինելու։

«Մենք այսօր քննարկում ենք ունենալու, հասկանանք այդ ջերմոցներն ամբողջովին քանդելո՞ւ ենք, թե՞ շարունակելու ենք ծաղիկներ աճեցնել։ Եթե այսպես շարունակվի, բոլորն էլ իրենց ջերմոցները քանդելու են։ Ինքս 500 մետր ջերմոց արդեն քանդել եմ, ֆինանսական մեծ վնասներ եմ կրել, ու դեռ չգիտեմ՝ խնդիրն ինչպես է լուծվելու»,-168.am հետ զրույցում նշեց ջերմոցատերեից մեկը։

Նա նաև տեղեկացրեց՝ որոշել են երեկոյան հավաքվել «Զվարթոնց» թաղամասում՝ իրենց անելիքները քննարկելու համար։

Կարդացեք նաև

Հիշեցնենք՝ «Ռոսսելխոզնադզորը»  արգելել է Հայաստանի տարածքով երրորդ երկրներից ծաղիկների ներկրումը` դրանցում կարանտինային օբյեկտների հայտնաբերման պատճառով։ Ռուսաստանում կարանտինային բուսասանիտարական իրավիճակի վատթարացումը կանխելու նպատակով գրություն է ուղարկվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչություն՝ համալիր միջոցառումներ ձեռնարկելու և մատակարարվող ապրանքների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու խնդրանքով։

Առաջիկայում էլ աշխատանքային այցով Հայաստան կայցելի Ռոսսելխոզնադզորի մասնագետների խումբը՝ ՍԱՏՄ տեսուչների հետ համատեղ ծաղկի ջերմոցային տնտեսություններին տեղում ծանոթանալու և բուսասանիտարական իրավիճակն ուսումնասիրելու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս