«Ինձ համար անհասկանալի պատճառներով Ադրբեջանը բարձրացնում է հարց, որը թույլ չի տալիս համաձայնագիրը ստորագրել առաջիկայում։ Թե ինչպես կշարունակվեն բանակցությունները, կդժվարանամ ասել, քանի որ չի բացառվում նաև, որ այդ պահանջը դուրս գա, կամ Ադրբեջանը շարունակի պնդել, անկանխատեսելի է»,- նկատեց Տարասովը։
«Այո, մեզ հասած տեղեկություններով, ընդունելության ընթացքում հնչել են վիրավորանքներ և սպառնալիքներ, որի վերաբերյալ հայտնել ենք բելգիական կողմին հայտագրով, ինչպես նաև ԵՄ-ին։ Կարծում եմ՝ այս հարցով հետաքննում է տեղի ունենում»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ խոսելով ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանի կողմից Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի նկատմամբ հնչեցրած մահվան սպառնալիքներից։
Երկրի մոտալուտ կապիտուլյացիայի թեմայից շեղելու համար վարչախումբը հայ հասարակությանը որոշել է զբաղեցնել նոր թեմայով՝ դեպի Եվրոպա վիզաների ազատականացում, որի շուրջ բանակցությունները սկսվել են։
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդեն երկար ժամանակ է, ինչ հայկական կողմը բարձրաձայնել է իր ցանկությունը՝ մերձենալու ԵՄ-ի հետ, այնքան, ինչքան դա հնարավոր է։
Օրերս ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչությունից պարզաբանում էին ներկայացրել, որ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի շրջանակներում ռուսաստանյան կողմն առաջարկություններ է փոխանցել, որի համատեքստում հայաստանյան կողմը հանդես է եկել համապատասխան երկկողմ պայմանագիր կնքելու առաջարկությամբ, բայց պաշտոնական գրավոր պատասխան ռուսաստանյան կողմից Հայաստանին չի ներկայացվել։
Այսօր խորհրդարանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե իրեն հայտնի է, որ Հայաստանից 200 քկմ տարածք գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ՝ չներկայացնելով այլ մանրամասներ։
Նիկոլ Փաշինյանը կոնկրետ երկիր չի նշել, ասել է միայն, որ որոշ դաշնակիցներից հիասթափված ենք։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զույցում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով՝ Եվրախորհրդարանում դաշնակիցների հասցեին հնչեցրած Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները:
«Նոր գլխավոր քարտուղար է և Հայաստան նրա այցը ծրագրավորված այց էր, պետք է գար ու ծանոթանար գործընկերների հետ։ Ավելի շատ այս տեսանկյունից կնայեի այս այցին»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցին Հայաստան։
ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մոսկվայում սպասվելիք Միրզոյան-Լավրով հանդիպմանը և քննարկվելիք հարցերին, ասաց նաև, որ հնարավոր է՝ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ հարց էլ քննարկվի, ինչպես նաև հարցերի ամենալայն շրջանակ։
Այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը, որից հետո պատգամավորները ԱԳ փոխնախարարին հարցեր ուղղեցին։
Այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը, որից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք Հայաստան-ԵՄ համագործակցությունն անվտանգության ոլորտում խորանալու միտում ունի։
Այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը ներկայացնելուց հետո, անդրադարձավ նաև ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ հարցին, որը նրան ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանին Ադրբեջանի ներկայացրած առաջարկներին, որոնց հիմքով պետք է մշակվի, ապա ստորագրվի «խաղաղության պայմանագիր»։