
Ո՞րն է ամուսնական կարգավիճակը ՌԴ-ի հետ, առանց բաժանման չեք կարող ամուսնանալ․ ԵԽ պատգամավոր
ՌԴ-ի հետ ձեր «ամուսնությունը» սիրո վրա՞ է հիմնված․ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանից հետաքրքրվեց ԵԽ պատգամավորը։
«Արդյո՞ք դուք դեռևս այս պաշտոնական «ամուսնության» կապերով եք կապված ԵԱՏՄ-ի հետ, ո՞րն է ամուսնության կարգավիճակը Ռուսաստանի հետ, որովհետև առանց բաժնման չեք կարող նոր «ամուսնություն» գրանցել։ Արդյո՞ք դա սիրո վրա հիմնաված «ամուսնություն է», թե՞ աշխարհագրության»,- հարցրեց պատգամավորը։
ԱԳ փոխնախարարը նշեց, որ «ամուսնության» հարցը շատ անգամներ է բարձրացվել։
«Բայց պետք է մոտեցումները պրագմատիկ լինեն այս դժվար աշխարահում, որպեսզի մեր ազգային շահը կարողանանք պաշտպանել։ Մենք, իհարկե, բոլոր բարեկամ երկրների հետ ենք «ամուսնացած», պատմականորեն տարբեր տեսակի հարաբերություններ կան։ Մենք շարունակում ենք լինել ԵԱՏՄ անդամ պետություն, տեսնում եք տնտեսական առևտրի թվերը, իսկ տնտեսական դիվերսիֆիկացիան կարևորելով՝ հասկանում ենք, և պատմությունն էլ մեզ ցույց է տալիս, որ ամենամոտ բարեկամից էլ կախված լինելը լավ չի»,-ասաց նա։